• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
11 Օգոստոս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Ստամբուլում հայ տղամարդ է սպանվել

10:34, 11 Օգոստոս 2026
- Գլխավոր, Հանրային, Ֆոտո, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Ստամբուլի Բեյօղլու թաղամասում ոստիկանությունը բնակելի շենքում հայտնաբերել է 64-ամյա Ագոփ (Հակոբ) Դեղիրմենջիօղլուի դին։ Սպանության կասկածանքով ձերբակալված 45-ամյա Մեհմեթ Շերիֆ Թայըքը ոստիկանությունում խոստովանել է, որ տղամարդուն դանակահարել է վարձավճարի շուրջ տարաձայնության պատճառով։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Մեհմեթ Շ․Թ․-ն ոստիկանություն էր ահազանգել՝ հայտնելով, որ շենքից վատ հոտ է գալիս։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները բնակարանում հայտնաբերել են Ագոփ Դեղիրմենջիօղլուի անշնչացած մարմինը։ Նշենք, որ թուրքական լրատվամիջոցները պնդում են, որ Ագոփ Դեղիրմենջիօղլուն ՀՀ քաղաքացի է։

Դեպքի վայրի զննությամբ տղամարդու պարանոցի հետևի և կողային հատվածներում հայտնաբերվել են դանակահարության հետքեր։ Նրա մարմինը տեղափոխվել է դատաբժշկական փորձաքննության՝ մահվան ստույգ պատճառը պարզելու նպատակով։

Ոստիկանությունը դեպքը գնահատել է որպես սպանություն և սկսել է ավելի խորացված քննություն։ Դեղիրմենջիօղլուին վերջին անգամ տեսած անձանցից մեկը՝ Մեհմեթ Շ․Թ․-ն, առաջին հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ երբ տուն է մտել, տղամարդուն անշարժ վիճակում է տեսել։

Քննության ընթացքում ոստիկանությունը նրա ցուցմունքներում հակասություններ է հայտնաբերել և նրան ձերբակալել։

Ոստիկանությունում կրկին հարցաքննության ենթարկվելու ժամանակ Մեհմեթ Շ․Թ․-ն խոստովանել է սպանությունը։ Նրա խոսքով՝ իր և Ագոփ Դեղիրմենջիօղլուի միջև վարձավճարի հետ կապված վեճ է եղել, և ինքը, իր պնդմամբ, ենթարկվել է ծանր վիրավորանքների, ինչից հետո դանակահարել և սպանել է նրան։

Ոստիկանությունում ընթացակարգերի ավարտից հետո կասկածյալը տեղափոխվել է դատարան։ Դատարանը նրան կալանավորել է դիտավորյալ սպանության մեղադրանքով և ուղարկել բանտ։

Դեպքի մասին խոսել է նաև թաղամասի բնակիչ Ջելալ Քըլըչը՝ նշելով, որ երկար տարիներ ճանաչել է Ագոփին և նրան բնութագրել որպես խաղաղ ու բարեկամական մարդ։ Նրա խոսքով՝ Ագոփը տարիներ շարունակ ապրել է նույն շենքում, թեև շենքը գտնվում էր անմխիթար վիճակում։

Քըլըչը նաև նշել է, որ Ագոփին սպանել են շենքի աստիճանների կամ միջանցքի հատվածում, ոչ թե բնակարանի ներսում։ Նրա խոսքով՝ կասկածյալը դեպքից մոտ երկու օր անց ինքն է ոստիկանություն ահազանգել՝ հայտնելով շենքում տարածված վատ հոտի մասին, իսկ հետագայում խոստովանել է սպանությունը։

Աղբյուր՝ Ermenihaber.am

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիան և Ավստրիան մտադիր է են առևտրի ծավալը հասցնել 5 մլրդ դոլարի

11.08.2026

Անկարայում երկու երկրների ղեկավարները քննարկել են համագործակցության խորացման հեռանկարները:

Հնդիկ զբոսաշրջիկները չեղարկում են Թուրքիա այցելությունները

11.08.2026

Վերջիններս այդպես բոյկոտում են Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջև կնքված ռազմական պակտը:

Թուրքիան ու Ադրբեջանն ամրապնդում են քիմիական ոլորտում առևտրատնտեսական հարաբերությունները

10.08.2026

Ադրբեջանից Թուրքիա քիմիական նյութերի ներմուծումը 2025-ին հասել էր 536.6 մլն դոլարի։

Next Post

Թուրքիան և Ավստրիան մտադիր է են առևտրի ծավալը հասցնել 5 մլրդ դոլարի

68

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Դուք արդեն քվեարկել եք։

Ոչ (47%)
47 %
Այո (34%)
34 %
Անկանխատեսելի է (19%)
19 %

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır