Ամերիկյան «Forbes» բիզնես-ամսագիրը հրապարակել է եվրոպական երկրներում դոլարային արժույթով միլիարդատերերի թիվը:
Ըստ այդմ՝ եվրոպական երկրների շարքում Թուրքիան 32 միլիարդատերով զբաղեցնում է 8-րդ տեղը: Թուրքիային 42 միլիարդատերով հաջորդում է Շվեյցարիան, ապա 45-ով՝ Շվեդիան:
Նշվում է նաև, որ Եվրոպայում ամենից շատ միլիարդատերեր գտնվում են Գերմանիայում: Նրանց թիվն այնտեղ կազմում է 171, իսկ ընդհանուր կարողությունը՝ 676.4 մլրդ եվրո։
Միլիարդատերերի թվով վերջին տեղում Հունգարիան է: Ամերիկյան ամսագրի տվյալներով՝ այնտեղ կա ընդամենը 4 միլիարդատեր:
Աղբյուր՝ Patronlardunyası