Չեղարկվել են բրիտանացի ռոք երգիչ և երգահան Morrissey–ի համերգները Թուրքիայում։ Նախատեսված էր, որ նա պիտի դեկտեմբերի 6-ին համերգ տար Ստամբուլում, իսկ 19-ին՝ Անկարայում։
Թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ համերգների չեղարկման պատճառը Իսրայելին աջակցող արտիստի հայտարարություններն են, որոնք մեծ արձագանք են գտել թուրք օգտատերերի շրջանում: Մասնավորապես հիշեցվել է այն փաստը, որ 2023-ին Morrissey-ը հայտարարել է, որ «Անհավատալի ուրախ է» Իսրայելում գտնվելու համար:
Համերգի չեղարկմանն անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը՝ շեշտելով, որ Իսրայելին աջակցող արտիստների համերգները մեզ համար ընդունելի չեն: Սարալը նաև բացատրություն է պահանջել համերգի կազմակերպիչներից՝ նման միջոցառում պլանավորելու համար:
Աղբյուր՝ Tr.euronews