Թուրքիայի Հաթայ նահանգում կա Գյոզենե անունով մի բնակավայր, որ համարվում է երկրի ամենահետաքրիր և յուրօինակ վայրերից մեկը։ Յուրօրինակությունն այն է, որ այդ բնակավայրում ապրում է 2000 մարդ ու նրանց բոլորի ազգանունը նույնն է՝ «Դադյուք»։ Այն թարգմանաբար նշանակում է քաղցր։
Նշվում է, որ չնայած այն հանգամանքին, որ տարիների ընթացքում տարբեր ընտանքիներ են ձևավորվել, այնուամենայնիվ ազգանունը մնացել է անփոփոխ։ Նախկինում շփոթմունքներ շատ են եղել, բայց անձնագրի համարանիշների տրամադրումից հետո այդ խնդիրը լուծվել է։ Ավելին, նշվում է, որ այդ բնակավայրի գերեզմանատան բոլոր շիրմաքարերի վրա ևս այդ նույն ազգանունն է։
Համայնքի ղեկավար Յուսուֆ Դադյուքը նշում է, որ թեև բնակավայրի անվանումը Գյոզենե է, բայց բոլորն այն կոչում են Դադյուք, իսկ հարակից թաղամասերի բնակիչները տեղացիներին անվանում ենդադյուքլեր։
«Քանի որ գյուղում կա 8 գերդաստան, և մենք գիտենք նրանց ծագումը, մեզ համար խնդիր չէ իրար ճանաչելը, մանավանդ երբ իմանում ենք, թե ում հայրը ով է։ Հարցեր են տալիս հիմնականում ուսուցիչները կամ դրսից եկածները։ Նրանք զարմանում են, երբ առաջին անգամ են գալիս, բայց հետո վարժվում են դրան»,- նշում է թաղապետը։
Աղբյուր՝ Ensonhaber