«KONDA» հետազոտական կենտրոնի հուլիսյան հարցման համաձայն՝ Թուրքիայի հասարակության մեծ մասը ցանկանում է, որ իր երկրի ապրելակերպը նմանվի արևմտյան երկրների կենսաձևին։
Հետազոտության արդյունքներով՝ Թուրքիայի բնակչության 68%-ը ցանկանում է նմանվել Արևմտյան երկրներին (Եվրամիության անդամ պետություններ և ԱՄՆ)։ Հարցման մասնակցիների 54%-ը, ցանկանում է ապրել եվրոպական երկրների պես, իսկ 14%-ը՝ ամերիկյան մոդելով։ Մահմեդական երկրների օրինակով ապրել ցանկացողների թիվը կազմել է ընդամենը 6%։
Հարցին, թե որ երկրին կուզեիք նմանվեր Թուրքիան իր կենսաձևով, քաղաքացիները պատասխանել են այսպես՝
Եվրոպական երկրներ – 54%
ԱՄՆ – 14%
Մահմեդական երկրներ – 6%
Այլ երկրներ – 18%
Չեն ցանկանում նմանվել որևէ երկրի – 8%
Աղբյուր՝ Oda TV








