Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքն անդարդարձել է Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարայի Վաշինգտոն այցին՝ այն որակելով Մերձավոր Արևելքի ժամանակակից պատմության և Սիրիայի՝ մեկուսացումից գործընկերության անցման հարցում կարևոր և շրջադարձային կետ:
Բարաքն, ով կատարման անհրաժեշտ հաջորդ կարևոր քայլը որակել է «Սեզարի օրենքի» վերացումը (այն ենթադրում է պատժամիջոցներ Սիրիայի նկատմամբ), հայտարարել է.
«Պատիվ ունեցա Սիրիայի նախագահ Ահմեդ Շարային ուղեկցել մինչև Սպիտակ տուն: Այսպիսով նա դարձավ առաջին Սիրիայի նախագահն, ով 1946-ին Սիրիայի անկախության հռչակումից հետո այցելեց Սպիտակ տուն»:
Ըստ էության, հայտարարելով այս գործընթացներին անձամբ իր ներգրավվածության մասին, վերջինս նաև անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Սիրիայի արտաքին գործերի նախարար Էսադ Շեյբանիի միջև կայացած հանդիպմանը՝ այն որակելով ծայրահեղ կարևոր:
«Ռուբիոյի, Ֆիդանի և Շեյբանիի հետ մեր ունեցած կրիտիկական հանդիպմանը ձևավորեցինք ԱՄՆ-Թուրքիա-Սիրիա համագործակցության շրջանակի հաջորդ փուլը, որը ներառում է Սիրիայի Ժողովրդավարական ուժերի ինտեգրումը նոր Սիրիայի տնտեսական, ռազմական և քաղաքացիական կառույցին»:
Բացի այդ, Թուրքիայում ԱՄՆ դեսպանը նշել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, Սիրիայի արտգործնախարար Էսադ Շեյբանիի, ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիթքոֆի, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի և Սպիտակ տան գլխավոր քարտուղար Սյուզի Վայլսի հետ անձամբ է ներկա եղել Օվալաձև սենյակում, երբ Շարան պարտավորվել է միանալ ահաբեկչական ճանաչված «Իսլամական պետություն» (DEAŞ/DAİŞ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող կոալիցիային:
Հիշեցնենք, որ Ֆիդանը նոյեմբերի 10-ին մասնակցել է Շարայի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև կայացած հանդիպմանը: Վերջինս մի շարք հանդիպումներ է ունեցել նաև ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների հետ:










