Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտը զեկույց է հրապարակել աշխարհում ամենաշատ զենք վաճառած 100 ռազմարդյունաբերական ընկերությունների վերաբերյալ։ Զեկույցում ներառված է թուրքական 5 խոշոր ռազմարդյունաբերական ընկերություն։ Այդ ընկերություններն են՝ «Aselsan», «TUSAŞ», «Baykar», «Roketsan» և «MKE»-ն, որոնց ընդհանուր եկամուտն աճել է 11%-ով՝ հասնելով 10.1 մլրդ դոլարի:
«Aselsan»-ը Թուրքիայից ամենաշատ ռազմարդյունաբերության արտադրանքն է վաճառել մեկ տարվա ընթացքում և բարելավել է իր տեղը 52-րդ տեղից բարձրանալով 47-րդ տեղը: «Aselsan-ի եկամուտները աճել են 24%-ով՝ հասնելով 3.5 մլրդ դոլարի, ինչը պայմանավորված է արտահանման աճով։ «TUSAŞ»-ն իր եկամուտներն ավելացրել է 11%-ով՝ զբաղեցնելով 65-րդ տեղը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսային պատկանող «Baykar»-ը ցանկում զբաղեցնում է 73-րդ հորիզոնականը։ «Roketsan»-ը զբաղեցրել է 87-րդ տեղը՝ 13% եկամտի աճով, մինչդեռ «MKE»-ն իր եկամուտներն ավելացրել է 17%-ով՝ ու առաջին անգամ ընդգրկվել է այդ ցուցակում՝ զբաղեցնելով 93-րդ հորիզոնականը։
Աղբյուր՝ Medyascope.tv








