Սոմալիի նախագահ Հասան Շեյխ Մոհամուդը գեներալ Իբրահիմ Մուհամմադ Մահմուդին նշանակել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում: Նշվում է, որ նա ռազմական կրթություն է ստացել ստացել Թուրքիայում ու մասնակցել բազմաթիվ համատեղ վարժանքների ու ռազմական համագործակցության ծրագրերի։
Թուրքիայում նա համապարփակ ուսում է ստացել հրամանատարական և վերահսկողական համակարգերի, ռազմական պլանավորման և ճգնաժամային կառավարման ոլորտներում: Նշվում է, որ նշանակումը ցույց է տալիս Սոմալիի և Թուրքիայի ռազմական համագործակցության խորացումը։
Աղբյուր՝ Sde.org.








