Անգլիական «Financial Times» (FT) թերթը գրում է, որ Իրանի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր Թուրքիան մոտ 20 մլրդ դոլարի ոսկի է վաճառել։ Թուրքիայի Կենտրոնական բանկը (ԿԲ) փետրվարի 27-ից մինչև մարտի 27-ն ընկած ժամանակահատվածում 52 տոննա ոսկի է վաճառել ու իրականացրել 79 տոննա ոսկու փոխանակում։ Նշվում է, որ այդ քայլերն արվել են լիրայի (թուրքական ազգային արժույթ) արժեքը պահպանելու համար։ Թուրքիայի զուտ ոսկու պաշարները նվազեցվել են մինչև 440 տոննա, ինչը վերջին երկու տարվա ամենացածր մակարդակն է։
Ըստ «FT»-ի հաշվարկների՝ վաճառքի և փոխանակման ընդհանուր արժեքը կազմում է մոտավորապես 20 մլրդ դոլար՝ ընթացիկ գներով։ 2026-ի մարտին ոսկու գները նվազել են 11.5%-ով, ինչը վերջին 18 տարվա ընթացքում ամենացածր ամսական ցուցանիշն է։ Վերլուծաբանները նշում են, որ վերջին շաբաթներին գների 1000 դոլարով անկման հիմնական պատճառը կենտրոնական բանկերի իրականացրած վաճառքն է։
Թուրքիայի Կենտրոնական բանկի նախկին փորձագետ Ուղուր Գյուրսեսը, նշել է, որ Թուրքիայի պահուստների 60-70%-ը պահվում է ոսկու տեսքով ու ԿԲ-ն այժմ ունի բավարար իրացվելիություն։ Ըստ նրա՝ բացի Թուրքիայից Ռուսաստանը ևս վաճառել է 15 տոննա ոսկի։
Աղբյուր՝ Foreks.com









