Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը ԵՄ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչությունում հանդիպել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Նա նշել է, որ վերջին շրջանում աշխարհում շատ լուրջ մրցակցային միջավայր է ստեղծվել ու Թուրքիան ինտեսնսիվ կերպով աշխատում է արտաքին տնտեսական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ։
«Թուրքիան դարձել է աշխարհի այն 4-5 երկրներից մեկը, որն աշխարհում քաղաքականություն է որոշում ու առաջատար դեր խաղում»,- նշել է Բոլաթը։
Նրա խոսքով՝ դրան նպաստել են Էրդողանի կշիռը համաշխարհային քաղաքականության մեջ, թուրքական տնտեսության փոփոխությունները և ռազմարդյունաբերության զարգացումը։
Աղբյուր՝ TRT Haber









