Կազմվել է Թուրքիայի նահանգների բնակչության խոսույթի քաղաքավարության մակարդակը գնահատող վարկանիշային ցուցակ։ Պրոֆեսոր Բեհչեթ Յալըն Օզքարայն իրականացրել է հետազոտությունը, որին մասնակցել է 15.000 քաղաքացի։
Պարզվել է, թե որ նահանգներում են մարդիկ առօրյա կյանքում շատ հայհոյանք օգտագործում և որ նահանգներում են նախընտրում քաղաքակիրթ խոսքը։ Սիիրթը ճանաչվել է ամենաքիչ հայհոյանք օգտագործող նահանգ և զբաղեցրել 1-ին տեղը։ Ռիզե նահանգն իր քաղաքավարության վարկանիշով գրավել է 2-րդ տեղը։ Ամենաքիչ հայհոյողների եռյակը եզրափակում է Չանաքքալե նահանգը։
Իսկ ամենահայհոյախոս նահանագների ցանկում առաջատարը Էդիրնեն է։ Վերջինիս հաջորդում է Ուշաք նահանգը։ Ամենաշատ հայհոյանք օգտագործող նահագների եռյակը եզրափակում է Մուղլան։
Աղբյուր՝ kronos39.news








