• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
21 Հուլիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

MİT-ի ղեկավարը Կահիրեում է

11:04, 09 Հունիս 2026
- Ռեգիոն, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայության» (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը Կահիրեում հանդիպել է պաղեստինյան խմբավորումների և երաշխավոր երկրների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի 2-րդ փուլի իրականացման հարցը:

Եգիպտոսի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ կողմերը աշխատել են «ճանապարհային քարտեզ» նախագծի վրա, որի նպատակն է առաջ մղել հրադադարի գործընթացը և հաղթահարել առկա խոչընդոտները։

Թուրքիայից բացի հանդիպմանը ներկա են եղել Եգիպտոսի և Կատարի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև պաղեստինյան կողմի ներկայացուցիչներ։ Քննարկվել են Գազայի կառավարման, վերականգնման, միջազգային ուժերի տեղակայման, հումանիտար օգնության ծավալների մեծացման և իսրայելական զորքերի դուրսբերման մեխանիզմները:

Քալընը Կահիրեում նաև առանձնազրույցներ է ունեցել Եգիպտոսի հետախուզության նախարար Հասան Ռաշադի, ինչպես նաև Կատարի վարչապետ և ԱԳ նախարար Մուհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանիի հետ։ Քննարկվել են ԱՄՆ/Իսրայել-Իրան պատերազմին, Սոմալիին, Սուդանին և Լիբիային առնչվող հարցեր:

Հիշեցնենք, որ Գազայում հրադադարի համաձայնագիրն ուժի մեջ էր մտել 2025թ-ի հոկտեմբերի 10-ին, սակայն պաղեստինյան կողմը հայտարարում է, որ Իսրայելը լիարժեքորեն չի կատարում իր ստանձնած պարտավորությունները:

Աղբյուր՝ Trt Haber

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայի պաշտպանության նախարարը խոսել է S-400-ներից և F-35-ի ծրագրից

21.07.2026

Յաշար Գյուլերը հայտնել է, որ վերջին շրջանում Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ձևավորվել է ավելի կառուցողական երկխոսության մթնոլորտ։

Ըստ Արաղչիի՝ Թուրքիան մեծ դեր է ունեցել ԱՄՆ-Իրան պատերազմում

21.07.2026

Իրանի ԱԳ նախարարը նշում է, որ Անկարան կանխել է Իրաքյան Քուրդիստանից սպասվող սպառնալիքները:

Վանա լիճը գրեթե մաքրվել է կեղտաջրերից

21.07.2026

Վանի ավազանում կեղտաջրերի մաքրման ցուցանիշը 38.4%-ից հասել է 98.9%-ի, իսկ ամբողջ ավազանում՝ 99.8%-ի:

Next Post

Ֆիդան. «Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին»

68

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır