• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
1 Նոյեմբեր 2025
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Ըստ թուրք վերուծաբանի՝ Կիպրոսում նոր փուլ է սկսվում․ ի՞նչ կբերի Էրհյուրմանի հաղթանակը

15:50, 30 Հոկտեմբեր 2025
- Գլխավոր, Հարցազրույց
Share on FacebookShare on Twitter

Թուրք լրագրող, արտաքին քաղաքականության վերլուծաբան և Թուրքիայի էներգետիկ ռազմավարությունների ու քաղաքականության հետազոտական կենտրոնի (TESPAM) Կիպրոսի ներկայացուցիչ Էմրե Դիները հարցազրույց է տվել «Ermenihaber.am» լրատվական գործակալությանը։ Դիները 2023 թվականին որպես բանախոս մասնակցել էր Երևանի «Նոր տարածաշրջանային իրողություններ և խաղաղության խաչմերուկ» վերնագրով միջազգային համաժողովին, ինչպես նաև հրավիրված հյուր էր Հայաստանի պետական հեռուստատեսության առաջին ալիքում։ Այս բացառիկ զրույցում Էմրե Դիները ներկայացնում է իր դիտարկումները Կիպրոսի հյուսիսային հատվածում կայացած վերջին նախագահական ընտրությունների արդյունքում հասարակության մեջ առաջացած ակնկալիքների, Թուրքիայի «երկու պետության բանաձևով լուծման» քաղաքականության, Արևելյան Միջերկրականում էներգետիկ հավասարակշռությունների և տարածաշրջանային խաղաղության հեռանկարների մասին։

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը միջազգային մակարդակով ճանաչված պետություն չէ, և այն չի ճանաչվել նաև Հայաստանի կողմից։ Այսպիսով, հարցազրույցում օգտագործված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն» ձևակերպումը պատկանում է հարցազրույց տվող անձին։

– Ընտրությունների արդյունքները, ըստ Ձեզ, ինչպիսի՞ մթնոլորտ են ձևավորել Կիպրոսի հասարակության մեջ։ Մարդիկ կարծում են, որ այլևս հնարավոր է այլընտրանքային ապագա, թե՞ քաղաքական խոսույթը փոխվել է, բայց կյանքը նույնն է մնացել։


– Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում հոկտեմբերի 19-ին կայացած նախագահական ընտրությունների անակնկալ հաղթողը դարձավ Թուֆան Էրհյուրմանը։ Նրա հաղթանակին նպաստեցին մի քանի դրական գործոններ՝ ընտրարշավի ընթացքում հնչեցրած համախմբող ուղերձները, Կիպրոսի թուրքերի իրավունքների պաշտպանությանը վերաբերող հստակ խոստումները, ինչպես նաև Թուրքիայի քաղաքացիների վստահությունը նրա անձի նկատմամբ։ Ընտրություններից հետո Կիպրոսի թուրքերի շրջանում ձևավորվեց նոր էներգիա և հույս։ Երկրի թե՛ աջ, թե՛ ձախ քաղաքական շրջանակները հարգանքով են ընդունել նոր փուլը։ Կիպրոսի թուրքերն իրենց խլված իրավունքների հարցում նորից հույս են ստացել։ Էրհյուրմանի կողմից առաջիկա «առաջին 100 օրվա ծրագրում» ակնկալվում է, որ նա կուժեղացնի դիվանագիտական ջանքերը՝ Կիպրոսի հունական վարչակազմի կողմից միակողմանի իրականացվող գազի որոնման աշխատանքներում Կիպրոսի թուրքերի իրավունքների պաշտպանության, միակողմանի զինման քաղաքականության և խառը ամուսնություններից ծնված անձանց քաղաքացիական իրավունքների հարցերի ուղղությամբ։ Այս քաղաքականությունները, ինչպես սպասվում է, կարող են փակուղու առջև կանգնեցնել Կիպրոսի հունական կողմի ղեկավար Նիկոս Քրիստոդուլիդիսին, որը մինչ այժմ բանակցային սեղանին մոտեցել է միայն խոսքերով, առանց գործնական քայլերի։ Սա հասարակության մեջ ուժեղացրել է փոփոխության և ակնկալիքի մթնոլորտը։

– Վերջին տարիներին Թուրքիան Կիպրոսի հարցում շեշտել է «երկու պետության սկզբունքով լուծման» գաղափարը։ Էրհյուրմանի ընտրվելուց հետո այս մոտեցումը կփոխվի՞, թե՞ Անկարան վճռական է պահպանելու իր ընթացիկ գիծը։


Թուրքիան, թե՛ անվտանգության, թե՛ տնտեսական առումով, կանգնած է Կիպրոսի թուրք եղբայրների կողքին։ «Երկու պետության սկզբունքով լուծման» հայեցակարգի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ Կիպրոսի հունական կողմի հետ ավելի քան 50 տարի տևած բանակցություններից որևէ արդյունք չի ստացվել։ 1960 թվականի միջազգային համաձայնագրերով ստեղծված և Կիպրոսի թուրք ու Կիպրոսի հույն ժողովուրդների հավասարության վրա հիմնված «Կիպրոսի Հանրապետությունը» 1970-ականներին տապալվեց՝ «EOKA-B» ահաբեկչական խմբի և հունական խունտայի կողմից իրականացված պետական հեղաշրջման հետևանքով։
1968 թվականից ի վեր երկու կողմերի միջև, ՄԱԿ-ի միջնորդությամբ, անցկացվել են բազմաթիվ բանակցություններ՝ նպատակ ունենալով հասնել համաձայնության՝ «քաղաքական հավասարության հիման վրա ձևավորված երկզոնային և երկհամայնքային ֆեդերացիայի» շուրջ։ Սակայն դրանք բոլորը ձախողվել են Կիպրոսի հունական կողմի պահվածքի պատճառով։ Առաջին անգամ, 2003 թվականի ապրիլին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի անունը կրող պլանի շուրջ հանրաքվե անցկացվեց, որտեղ թուրքական կողմի 64․9%-ը կողմ քվեարկեց, մինչդեռ հունական կողմը՝ 75%-ով դեմ։ Արդյունքում հունական կողմը միացավ Եվրոպական միությանը, իսկ թուրքական կողմը՝ խաղաղությանը «այո» ասելով, փաստացիորեն պատժվեց։ Այդ երկակի ստանդարտների պայմաններում Կիպրոսի թուրքերը մի քանի անգամ կրկին նստել են բանակցությունների սեղանի շուրջ։
Վերջին՝ 2017 թվականի հունիսի 28-ին Շվեյցարիայի Քրանս-Մոնտանա քաղաքում մեկնարկած բանակցությունները հուլիսի 7-ին ավարտվեցին առանց որևէ համաձայնության։ Դրանից հետո Թուրքիան՝ որպես 1960 թվականի Կիպրոսի Հանրապետության երաշխավոր երկիր, նախաձեռնել է «երկու պետության սկզբունքի» վրա հիմնված դիվանագիտական գործընթաց՝ Կիպրոսի թուրքերի ժամանակը չվատնելու նպատակով։

Այս քաղաքականության շնորհիվ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության միջազգային դիրքը, մասնավորապես՝ Թուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում, բարձրացել է, և Կիպրոսի թուրքերը ավելի սերտ կապեր են հաստատել իրենց ազգակիցների հետ։ Անկարան այս քաղաքականությամբ հստակ ուղերձ է հղել նաև Կիպրոսի հունական կողմին՝ «կամ համաձայնություն, կամ բաժանում» սկզբունքով։ Այս հաստատակամ գիծը նպատակ ունի փոխել հունական կողմի անհանդուրժողական դիրքորոշումը։ Թուրքիան կարող է հրաժարվել «երկու պետության» տարբերակից միայն այն դեպքում, եթե ապագա համատեղ պետությունում երաշխավորվի Կիպրոսի թուրքերի քաղաքական հավասարությունը և անվտանգության երաշխավորության պայմանը, որը ենթադրում է թուրքական զորքերի ներկայությունը կղզում։


– Նոր փուլում Թուրքիա–Կիպրոս հարաբերություններում ո՞րն է լինելու ամենակարևոր թեման՝ տնտեսությո՞ւնը, էներգետիկ գծե՞րը, թե՞ արտաքին քաղաքականության համատեղությունը։ Եվ այս ոլորտներում հակասությո՞ւն, թե՞ երկխոսություն է գերակշռելու։


– Կիպրոսի թուրք առաջնորդ Թուֆան Էրհյուրմանը նախընտրական շրջանում նշել է, որ Կիպրոսի հունական կողմի հետ նախատեսվող բանակցություններում կգործի Թուրքիայի հետ սերտ համագործակցությամբ։ Ընտրվելուց հետո էլ նա նույնը կրկնել է թուրքական մամուլի առաջ։ Այսպիսով, Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի միջև ամուր կապը շարունակվելու է։
Նոր փուլում առաջնահերթ խնդիրներն են՝ գույքային վեճերը (հարավում գտնվող Կիպրոսի թուրքերի և հյուսիսում գտնվող Կիպրոսի հույների ունեցվածքի հարցը), Արևելյան Միջերկրականում էներգետիկ մրցակցությունը և Մերձավոր Արևելքի լարվածության՝ կղզու վրա թողած ազդեցությունը։ Այս առանցքային թեմաների շուրջ Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի միջև հակասությունների առաջացում չի կանխատեսվում։
Պետք է շեշտեմ նաև, որ ԵՄ-ի հանդեպ Կիպրոսի թուրքերի վստահությունը նվազել է։ ԵՄ-ը միակողմանիորեն Կիպրոսի հունական կողմին է ճանաչում որպես անդամ, իսկ Եվրախորհրդարանում 1963-ին զոհված  կիպրոսցի հույների հուշարձան կանգնեցնելու որոշումը բացասաբար է անդրադառնում միության հեղինակության վրա։ Այս միակողմանի մոտեցումը անընդունելի է։ Չպետք է անտեսել, որ Կիպրոսի թուրքերը ևս ենթարկվել են ջարդերի և զանգվածային գերեզմանների մեջ են նետվել։ Եվրոպական խորհրդարանը պարտավոր է վերանայել իր դիրքորոշումը և ներողություն խնդրել այն Կիպրոսի թուրքերից, ում վստահությունը կորսվել է 2003-ից ի վեր։

– Կիպրոսի աշխարհագրական դիրքը ռազմավարական է թե՛ Թուրքիայի, թե՛ ամբողջ տարածաշրջանի համար։ Ձեր կարծիքով՝ Անկարան արդյո՞ք շարունակելու է Կիպրոսին դիտարկել ռազմական և անվտանգության տեսանկյունից, թե՞ տնտեսական համագործակցության ուղղությունը կդառնա առաջնային։


– Այո, Կիպրոսը ունի բացառիկ աշխարհաքաղաքական նշանակություն։ Թուրքիան և Կիպրոսի թուրքական ղեկավարությունը դեռ չեն հրաժարվել ռազմական և անվտանգության դիտանկյունից։ Ներկայումս հունական կողմը, Իսրայելի, Հնդկաստանի և ԱՄՆ-ի հետ կնքած զինամատակարարման պայմանագրերով, մտահոգություն է առաջացրել Կիպրոսի թուրքերի շրջանում։ Բացի այդ, հունական հատվածում ծայրահեղ աջ «ELAM» կուսակցության վարկանիշի աճը՝ 2 տոկոսից մինչև 14 տոկոս, նույնպես լուրջ անհանգստություն է ստեղծել։

Ֆեդերացիոն հիմքով միավորվելու հեռանկարը այս համատեքստում մտահոգիչ է, քանի որ Կիպրոսի թուրքերը չեն ցանկանում կրկին ապրել 1960-ականների սպանդը։ Հետևաբար Կիպրոսի հունական վարչակազմը պարտավոր է իրական երաշխիքներ տրամադրել՝ թուրքական համայնքի անվտանգության հարցում վստահություն ստեղծելու համար։ Այդ պատճառով Կիպրոսի թուրքերը համարում են, որ կղզուց թուրքական զինված ուժերի հեռացումը չի կարող քննարկման առարկա լինել։ Բացի այդ, նոր համաշխարհային պայմաններում Կիպրոսի հունական կողմը միակողմանիորեն ստորագրում է հիդրոկարբոնային հետախուզության պայմանագրեր՝ Իտալիայի, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի, Իսրայելի և այլ երկրների էներգետիկ ընկերությունների հետ՝ անտեսելով Կիպրոսի թուրքերի իրավունքները։ Այս պայմաններում, երբ երաշխավոր երկրներից Հունաստանը մասնակցում է բոլոր գործընթացներին, իսկ Թուրքիան և Կիպրոսի թուրքերը դուրս են մնում, դա հակասում է միջազգային իրավունքին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 2019 թվականին՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովից առաջ արված հայտարարությունը բնութագրում է Անկարայի մոտեցումը.

«Մեր սկզբունքը այստեղ հիմնված է «շահի՛ր, դիմացինդ էլ թող շահի» փոխշահավետության սկզբունքի վրա։ Մենք գիտենք՝ ինչպես արդարացիորեն կիսել, բայց մյուս կողմն էլ պետք է նույն արդարությամբ գործի։ Խնդիրը սա է»։
Եթե հունական կողմը և Հունաստանը ցուցաբերեն պատրաստակամություն՝ արդարացիորեն կիսելու Կիպրոսի էներգետիկ պաշարները Կիպրոսի թուրքերի մասնակցությամբ, Թուրքիան պատրաստ կլինի տնտեսական գործընկերության։ Դա կնպաստի տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը և կվերացնի Կիպրոսի թուրքերի հանդեպ տարիներ շարունակ իրականացված անարդարությունը։ Կայուն և արդար լուծումը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ Կիպրոսի հունական կողմը կդիտարկի Կիպրոսի թուրքերին որպես հավասար կողմ «Կիպրոսի Հանրապետության» շրջանակում։

– Տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը արագ է փոխվում․ Իսրայելը, Հունաստանը, Եգիպտոսը և նույնիսկ Հայաստանը ներգրավված են նոր էներգետիկ և տրանսպորտային ծրագրերում։ Այս իրավիճակում, ըստ Ձեզ, Կիպրոսը՝ մասնավորապես Թուրքիայի հետ միասին, ինչպիսի՞ դեր պետք է ստանձնի։

– Արևելյան Միջերկրականի անվտանգությունը սկսվում է Մերձավոր Արևելքից։ Իսրայելի Լևիաթան հանքավայրի գազը Եվրոպա հասցնելու ամենաօպտիմալ ուղին անցնում է Թուրքիայի տարածքով՝ ինչպես տնտեսական, այնպես էլ տեխնիկական առումով։ Այդ գազատարը կենսական նշանակություն կունենա Եվրոպայի համար, որը մեծապես կախված է ռուսական գազից։ Սակայն այս գործընթացը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Արևելյան Միջերկրականում էներգետիկ մրցակցության փոխարեն գործի դրվի վերոհիշյալ  «շահի՛ր, դիմացինդ էլ թող շահի» փոխշահավետ մոտեցումը։ Իսրայելը պետք է քայլեր ձեռնարկի՝ դադարեցնելու Գազայի հարցի շուրջ լարվածությունը սրող ռազմական գործողությունները և առաջ մղելու արաբական աշխարհում խաղաղ համակեցությունը։ Առևտրային և էներգետիկ ուղիների կայունությունը հնարավոր է միայն անվտանգության պայմաններում։

Եթե Կիպրոսում ստեղծվի արդար լուծում՝ հիմնված թուրքական և հունական համայնքների քաղաքական հավասարության վրա, ապա Թուրքիան, Կիպրոսը, Հունաստանը, Եգիպտոսը, Լիբանանը, Սիրիան և Իսրայելը կարող են ձևավորել տարածաշրջանային էներգետիկ դաշինք կամ նույնիսկ միջազգային կոնսորցիում։
Ինչպես յուրաքանչյուր գործընթացում, այստեղ ևս փոխադարձ բարի կամքը կարող է Արևելյան Միջերկրականը վերածել էներգետիկ միջանցքի։ Թուրքիան և Հյուսիսային Կիպրոսը պետք է ակտիվացնեն իրենց դիվանագիտական ջանքերը՝ որպես Կիպրոսի ամբողջական տարածքի վրա խոսք ունեցող կողմեր։ Անհրաժեշտ է համոզել Կիպրոսի հունական կողմին վերադառնալ բանակցային սեղան՝ ՄԱԿ-ի հովանու ներքո «ժամանակացույցով կարգավորված բանակցությունների» շրջանակում։

Աղբյուր՝ Ermeni Haber
Հեղինակ՝ ԳԵՎՈՐԳ ԿԱԼԼՈՇՅԱՆ

Ենթաբաժնի վերջին լուրերը

Հայկական լավաշը և թուրքական սիմիթը՝ «Աշխարհի 50 լավագույն հացերի» ցանկում

22.10.2025

Նշվում է, որ հացը պարզապես սնունդ չէ, այն մշակույթի, պատմության և ինքնության արտացոլումն է։

Թուրքիայի աֆրիկյան քաղաքականությունը

21.10.2025

Թուրքիան Աֆրիկայում ցանկանում է ունենալ մշտական ներկայություն ու մշակել է կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր։

Էրդողանի պարտությունը Հս․ Կիպրոսի թուրքական ինքնահռչակ պետության «ընտրություններում». Անկարայի ազդեցությունը հարցականի տա՞կ է

20.10.2025

Անկարան ճնշումներ կգործադրի՞ ընդդիմադիր թեկնածուի նկատմամբ, եթե վերջինս փորձի իրական քաղաքական ինքնուրույնություն դրսևորել Կիպրոսի հարցում։

Next Post

Թուրքիայում կառուցվող ատոմակայանի 1-ին էներգաբլոկը կգործարկվի 2026-ին

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Ֆոտո

Ֆոտո

Թուրքիայում ավելի քան 6կգ քաշով երեխա է ծնվել

24.10.2025

Ամենաշատ ընթերցվածները

Գլխավոր

Ըստ թուրք վերուծաբանի՝ Կիպրոսում նոր փուլ է սկսվում․ ի՞նչ կբերի Էրհյուրմանի հաղթանակը

30.10.2025
Գլխավոր

Ermenistan Dışişleri Bakanı: Erdoğan’ı ve Aliyev’i Yerevan’a davet ettik

27.10.2025
Ռազմական

Savunma Bakanı: Ermenistan yalnızca yeni nesil silah alıyor

27.10.2025
Քաղաքական

Bugün itibarıyla Türkiye ile Azerbaycan arasındaki TIR transitini topraklarımız üzerinden sağlamaya hazırız

27.10.2025

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2024
Tüm hakları saklıdır