• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
21 Հուլիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Ֆիդանը նշել է, թե երբ կյանքի կկոչվի Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը

15:21, 15 Հունվար 2026
- Գլխավոր, Ռեգիոն, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի արտգործանախարար Հաքան Ֆիդանը միջազգային և տեղական մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է այպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ին, հայ-թուրքական հարաբերություններին և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։

Նա մասնավորապես նշել է. «Հուսով ենք, որ մենք կտեսնենք Զանգեզուրի միջանցքի իրականացումը այնպես, ինչպես ցանկանում է Ադրբեջանը, քանի որ այն կարևոր է Միջին միջանցքի համար: Մեծ ռազմավարական պատկերի և ավելի տեղային մակարդակում՝ դա կարևոր է նաև Նախիջևանի՝ Ադրբեջանի մայր տարածքին միավորման տեսակետից։ Իհարկե, այս միջանցքի միջոցով Թուրքիայի՝ թյուրքական աշխարհին և Կենտրոնական Ասիային ուղղակի հասանելություն ունենալն էլ է կարևոր: Այս ուղղությամբ ինտենսիվ աշխատանք է տարվում»:

Ֆիդանը նաև անդրադարձել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի օրերս ԱՄՆ կատարած այցին։ Նա նշել է, որ երբ Հայաստանի արտգործնախարարը գտնվում էր Ամերիկայում, հրապարակվեց մի փաստաթուղթ, որը նրանք անվանում են «TRIPP», նկատի ունենալով այն, ինչ Թուրքիան անվանում է «Զանգեզուրի միջանցք»։ Անդրադառնալով դրա կյանքի կոչմանը Թուրքիայի արտգործնախարարը նշել է.

«Հիմա կան որոշ տեխնիկական հարցեր, որոնք կապված են դրա հետ: Մենք այն շատ մանրամասն ուսումնասիրել ենք։ Ապա, ես մոտ երկու ժամ խոսեցի իմ հարգարժան գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ՝ քննարկելով, թե ինչ է գրված այս փաստաթղթում, ինչպես են նրանք դիտարկում դա, քանի որ նրանց տեսակետը կարևոր է»։

«Կան բազմաթիվ տեխնիկական հարցեր, բայց մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև նախաստորագրված համաձայնագիրը ստորագրվի, որից հետո հնարավորինս շուտ կյանքի կոչվի Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը, որպեսզի մենք կարողանանք շարունակել մեր ուղին՝ տարածաշրջանում կայունության և բարգավաճման համար»,- ընդգծել է Ֆիդանը։

Ըստ Ֆիդանի՝ այս պահին ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում և Թուրքիայում՝ քաղաքական ղեկավարության մակարդակում կա այդ կամքը։ Կան ընդամենը մի քանի բաներ, որոնք Հայաստանը պետք է անի հիմա։ Ինչպես գիտեք, հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են։ Դա ևս կարևոր փուլ է։

«Մենք տեսնում ենք, որ վարչապետ Փաշինյանը ներկայումս սոցհարցումներում առաջատար է։ Նա այս գործընթացում իրականում կառուցողական դեր է խաղում, և մենք աջակցում ենք այդ դերակատարությանը։ Այս ուղղության, այս կամքի շարունակությունը կարևոր է»,- եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը։

Աղբյուր՝ Ermenihaber.am

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրք ֆուտբոլիստները՝ աշխարհի առաջնության հիասթափեցնող խաղացողների ցանկում

20.07.2026

Պորտուգալիայի առաջատար սպորտային թերթը հրապարակել է մրցաշարի 23 «հիասթափեցնող խաղացողների» անունները:

Թուրքիայի հետ կապ ունեցող նավ է հարձակման ենթարկվել․ կան զոհեր

20.07.2026

Սև ծովում մի քանի ժամվա ընթացքում հարձակման է ենթարկվել երկու առևտրային նավ։

Թուրքիայում 2 տղամարդ չադրաներ հագած գողություն են արել

20.07.2026

Ոստիկանությունը կասկածյալներին ձերբակալել է թաքստոցում։

Next Post

Վանը դառնում է Թուրքիայի արևային էներգիայի կարևոր կենտրոն

68

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır