Թուրքիայի Աքսարայ նահանգում զբոսաշրջիկներ տեղափոխող միկրոավտոբուսի շրջվելու հետևանքով 14 մարդ է տուժել, նրանցից երկուսի վիճակը ծանր է։
Նշվում է, որ զբոսաշրջային միկրոավտոբուսը Աքսարայ-Նևշեհիր ավտոճանապարհի Ալայհան հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել ձորը։
Վթարի մասին ահազանգից հետո դեպքի վայր են ժամանել շտապօգնության և ժանդարմերիայի խմբերը։
Վթարի հետևանքով միկրոավտոբուսի 14 ուղևորները վնասվածքներ են ստացել։ Տուժածները տեղափոխվել են քաղաքի հիվանդանոցներ։ Նրանցից երկուսի կյանքին վտանգ է սպառնում։
Աղբյուր՝ Trt Haber




