• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
1 Հոկտեմբեր 2025
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիայի դեմոգրաֆիկ միտումները վերջին 20 տարում

13:36, 30 Սեպտեմբեր 2025
- Գլխավոր, Հոդված
Share on FacebookShare on Twitter

Թուրքիան 2000-ականների շեմին դեռ երիտասարդ բնակչություն ունեցող երկիր էր, մինչդեռ այսօր հայտնվել է ծերացող երկրների շարքում։ Սա այն եզակի խնդիրներից է, որը հավասարապես մտահոգում է թե իշխանություններին և թե ընդդիմությանը։ Երկու շրջանակներն էլ Թուրքիայի դեմոգրաֆիական (ժողովրդագրական) խնդիրը համարում են օրհասական։

Տագնապալի է համարվում հատկապես ծնելիության ցուցանիշների սրընթաց նվազումը։ Բնական աճի տեմպի դանդաղությունը, ըստ մասնագետների, ցույց է տալիս, որ Թուրքիան աստիճանաբար մոտենում է
բնական աճի կանգառին։

Ստորև կդիտարկենք Թուրքիայի ժողովրդագրական միտումները վերջին 2 տասնամյակների համեմատականով։

Թուրքիան բազմազգ պետությունն է։ Թուրքերից բացի ապրում են նաև քրդեր, արաբներ, հայեր, հույներ, հրեաներ, ասորիներ, լազեր և այլն։ Ըստ պաշտոնական տվյալների՝ ներկա դրությամբ Թուրքիայի բնակչությունը 85.8 միլիոն է։ Իսկ անկախ պլատֆորմ հանդիսացող «Worldometers» հարթակի տվյալներով՝ 87.7 միլիոն։ Ընդհանուր առմամբ Թուրքիայի բնակչությունը կազմում է աշխարհի բնակչության 1.07%-ը: Թուրքաբնակների 76.9 տոկոսը քաղաքաբնակ է, մնացյալը՝ գյուղաբնակ։

Իրավիճակը 2005-2015 թվականներին

Նշված տասնամյակում դեմոգրաֆիական միտումների դինամիկան անհամեմատ ավելի բարենպաստ դիրքերում էր, քան ներկա փուլում։ 2005-2015թթ. Թուրքիայում բնակչությունն աճել է 69.3 միլիոնից մինչև 80 միլիոնի։ Ծնելիության ընդհանուր գործակիցը (մեկ կնոջը բաժին ընկնող երեխայի միջին թիվը) 2005-ին կազմում էր 2.12։ Սա եղել է համեմատաբար բարձր ցուցանիշ, որը բավարար էր բնակչության բնական վերարտադրության համար։ Սակայն մինչև 2015 թվական այն սկսել է նվազել է՝ հասնելով մոտ 2.05-ի։

Հատկանշական է, որ Թուրքիայի արևելյան նահանգներում ծնելիության մակարդակը սովորաբար ավելի բարձր է լինում՝ պայմանավորված ավանդական ընտանիքների գերակշռությամբ։ Մինչդեռ երկրի արևմտյան հատվածներում պատկերը միանգամայն հակառակն է։ 2005–2015 թվականներին Թուրքիան դեռևս համարվում էր «երիտասարդ»։ Միջին տարիքը 28 տարեկանն էր , իսկ 60 և ավել տարիքային խմբի քաղաքացիները կազմում էին բնակչության հազիվ 10.3 տոկոսը։ Այլ կերպ ասած բնակչության մեծամասնությունը գտնվում էր աշխատունակ տարիքային խմբում, ինչը նպաստում էր երկրի տնտեսական զարգացմանը։

Իրավիճակը 2015-2025 թվականներին

Նշված տասնամյակում Թուրքիայի բնակչությունը շարունակել է աճել՝ հասնելով մոտ 87.7 միլիոնի։ Բայց միևնույն ժամանակ միջին տարեկան աճը նվազել է՝ կազմելով շուրջ 1.1%։ Աճի դանդաղումը պայմանավորված է եղել ծնելիության անկմամբ, ինչպես նաև բնակչության տարիքային կազմի կառուցվածքային փոփոխությամբ։ Ընդհանրապես ծնելիության անկումը, կյանքի միջին տևողության աճը և աշխատունակ բնակչության կրճատումն էլ հենց ձևավորում են այդ կառուցվածքային փոփոխությունները։

2015-ից հետո Թուրքիայում ծնելիության գործակիցը սկսել է շեշտակի նվազել։ 2023-ին այն կազմել է 1.51, ինչը առաջին անգամ ցածր է եղել վերարտադրության շեմից (2.1)։ Ընդ որում դա արձանագրվել է երկրի բոլոր նահանգներում անխտիր, ներառյալ՝ ավանդաբար բարձր ծնելիություն ունեցող արևելյան նահանգները։ Իսկ Թուրքիայի արևմտյան հատվածներում՝ Ստամբուլում, Իզմիրում, Անկարայում, ցուցանիշները ընդհուպ մոտեցել են եվրոպական երկրների ցուցանիշներին՝ 1.3-1.4: Ըստ մասնագետների՝ ծնելիության այդպիսի նվազման ազդեցիկ պատճառները հիմնականում կապված են կրթության մակարդակի բարձրացման և աշխատաշուկայում կանանց լայն ներգրավվածության հետ։

Ի տարբերություն 2005-2015թթ. ժամանակահատվածի՝ 20150-2025 տասնամյակում Թուրքիայում միջին տարիքը դարձել է 34-ը , իսկ 60 և ավելի բարձր տարիքային խմբի քաղաքացիները կազմել են ընդհանուր բնակչության 13.8 տոկոսը։ Սա խոսում է այն մասին, որ Թուրքիան արդեն մուտք է գործել ծերացող հասարակությունների շարք, ինչ էլ իր հերթին բերել և բերելու է լրջագույն մարտահրավերներ երկրի տնտեսության համար. առողջապահական ծախսերի աճ, կենսաթոշակային համակարգի ծանրաբեռնում և աշխատուժի պակաս։

Այսպիսով կարելի է արձանագրել, որ եթե 2005–2015 տասնամյակը  կայուն աճի և բարենպաստ ժողովրդագրական պատկերով ժամանակաշրջան էր, ապա 2015–2025 տասնամյակը դարձել է բեկումնային շրջան՝ դեպի ծերացող հասարակություն և ծնելիության անկում։ Ըստ միջազգային չափորոշիչների՝ ծերացող բնակչությամբ երկիր է համարվում այն երկիրը, որի ողջ բնակչության մեջ տարեց մարդկանց թիվը անցնում է 10%-ի շեմը:

Լեհաստանի «Արևելյան ուսումնասիրությունների կենտրոնը» (OSW) վերջերս հրապարակել է «Թուրքիա. մոտեցող ժողովրդագրական ճգնաժամ» հետազոտությունը, որտեղ ասում է, որ Թուրքիան այժմ գտնվում է «ժողովրդագրական բումն» ավարտելու շրջանում և աստիճանաբար գնալու է դեպի «ծերացող կառուցվածք»։ Ըստ այդմ, եթե ընթացիկ միտումները շարունակվեն, ապա Թուրքիայի բնակչությունը 2040-2050 թվականներին կհասնի 91-93 միլիոնի, իսկ հետո կսկսի նվազել՝ 21-րդ դարավերջին հասնելով 60-70 միլիոնի մակարդակին։

Թուրքիայի կառավարությունն արձագանքել է ծերացող բնակչության սոցիալ-տնտեսական մարտահրավերներին՝ 2025 թվականը հռչակելով «Ընտանիքի տարի»։ Կազմվել և գործի են դրվել պետական աջակցություն տարատեսակ ծրագրեր բազմազավակ ընտանիքներին և առհասարակ ծնելիության խթանմանը։ Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քանիցս հրապարակավ կոչ է արել և պահանջել, որ ամեն ընտանիք ունենա առնվազն 3 երեխա։

Բայց քննադատները կարծում են, որ նման միջոցներով դժվար կլինի հակադրվել արագ դեմոգրաֆիական փոփոխություններին՝ առանց խորքային սոցիալական, տնտեսական և մշակութային բարեփոխումների։ Ու կա համոզմունք, որ Թուրքիայի ապագան կախված է դեմոգրաֆիկ միտումների կառավարումից:

Հեղինակ՝ Մխիթար Նազարյան

Աղբյուր՝ Ermeni Haber

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիան թաքցնում է երկրում առկա իրական գնաճը

29.09.2025

Պաշտոնական տվյալներով՝ տարեկան գնաճն օգոստոսի դրությամբ 35% է, իսկ մասնավոր ընկերության տվյալներով՝ 65%։

Բուրսայի հայկական եկեղեցի. ծխախոտի պահեստից մինչև մշակույթի կենտրոն (Ֆոտո)

26.09.2025

Թուրքիայի Բուրսա նահանգի Յըլդըրըմի քաղաքապետարանը հայտնում է, որ վերանորոգվում է տեղի հայկական եկեղեցին։

Կայացել է Էրդողան-Թրամփ հանդիպումը

26.09.2025

Թուրքիայի նախագահը նախքան հանդիպումը հույս էր հայտնել օրակարգային մի շարք հարցերի քննարկման վերաբերյալ:

Next Post

Հռոմի Պապը կմեկնի Թուրքիա

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Ֆոտո

Ռեգիոն

Ավարտվել է Վան-Իրան սահմանային պատի 204 կմ հատվածի կառուցումը

24.09.2025
Uncategorized @am

Անտառային հրդեհներ Թուրքիայում

30.07.2021

Ամենաշատ ընթերցված

Իրավական

Թուրքիայում ապօրինաբար օգտագործվել են հայ քաղաքացիների ժառանգության տվյալները

25.09.2025

Ստամբուլի Փենդիք թաղամասում գտնվող կադաստրի վարչության աշխատակիցը դրանք փոխանցել է 1075 տարով ազատազրկված Ադնան Օքթար կազմակերպությանը:

Բուրսայի հայկական եկեղեցի. ծխախոտի պահեստից մինչև մշակույթի կենտրոն (Ֆոտո)

26.09.2025

Թուրքիայի փոխնախագահը խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին

26.09.2025

Կարճ ու կոնկրետ

  • Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված

Copyright EH ermenihaber.am © 2015-2024
Tüm hakları saklıdır