Թուրքիայի Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության հանձնաժողովը որոշել է քաղաքականության (վերաֆինանսավորման) տոկոսադրույքը նվազեցնել 100 բազիսային կետով՝ հասցնելով այն 39,5 տոկոսի։
Հանձնաժողովի նախագահ Յաշար Ֆաթիհ Քարահանի գլխավորությամբ կայացած նիստին որոշում է կայացվել մեկ գիշերվա ժամկետով վարկավորման տոկոսադրույքը 43,5 տոկոսից նվազեցնել մինչև 42,5 տոկոս, իսկ մեկ գիշերվա ժամկետով միջոցների ներգրավման տոկոսադրույքը՝ 39 տոկոսից մինչև 38 տոկոս։
Աղբյուր՝ Trt haber









