Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մեսրուր Բարզանին հայտարարել է, որ տարածաշրջանում առկա նավթի հորատման սարքերը կրկին բաց են համաշխարհային շուկայի համար:
Իրաքյան Քուրդիստանի բնական հանածոների նախարարությունն էլ սեպտեմբերի 25-ին հայտարարել էր, որ նավթի արտահանման մեկնարկի համար համաձայնագրեր են ստորագրել տեղական և արտասահմանյան ընկերությունների հետ, իսկ նավթի հոսքը բացելու համար սպասում են Իրաքի նավթային նախարարության որոշմանը:
Նշենք նաև, որ Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա Էս Սուդանին հայտարարել է, որ Իրաքյան Քուրդիստանի տարածքներից հանվող նավթը փոխանցվելու է Իրաքի նավթային նախարարությանը և մատակարարվելու է Իրաք-Թուրքիա նավթամուղով:
Աղբյուր՝ Diken
Արդյո՞ք ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Թուրքիայի վրա ՌԴ-ից բնական գազ և նավթ չգնելու համար
Թուրք ընդդիմադիր պատգամավորը ահազանգում է, որ ձմռան ամիսներին Թուրքիան կարող է բնական գազի պակաս զգալ։








