• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
18 Փետրվար 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրք-հունական երկխոսություն՝ առանց լուծումների

10:26, 16 Փետրվար 2026
- Գլխավոր, Հոդված, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Շուրջ 2 տարվա դադարից հետո Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը պաշտոնական այց կատարեց Թուրքիա։ Մայրաքաղաք Անկարայում մամուլի համար դռնփակ ռեժիմով տեղի ունեցավ Էրդողան-Միցոտակիս հանդիպումը։ Այնուհետև Հունաստանի վարչապետը մասնակցեց Թուրքիա-Հունաստան Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի (ԲՄՀԽ) 6-րդ նիստին։ Միցոտակիսը Թուրքիա էր մեկնել 9 նախարարից կազմված պատվիրակությամբ։ Հատկանշական է, որ այդ նախարարների թվում չկար ընդգծված հակաթուրքական հայտարարություններով հայտնի Հունաստանի նախկին արտգործնախարար և ներկայիս պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը։

Այցի շրջանակում կողմերը ստորագրեցին համատեղ հայտարարություն և համագործակցության 7 հուշագիր, որոնք վերաբերում են առևտրին, տրանսպորտին, ենթակառուցվածքներին, զբոսաշրջությանը, ինչպես նաև տնտեսական և տեխնիկական համագործակցությանը։ Կողմերը հայտարարեցին նաև, որ նպատակ ունեն երկկողմ առևտրաշրջանառությունը հասցնել 10 միլիարդ դոլարի։ Թուրքիայի առևտրի նախարարի հաղորդած տվյալներով՝ 2025թ․ Թուրքիայի և Հունաստանի միջև առևտրաշրջանառությունը հասել էր 6․7 մլրդ դոլարի։ Քննարկվեցին մաքսակետերի արդիականացումը, ավտոմոբիլային փոխադրումների թույլտվությունների ավելացումը, Իզմիր-Սալոնիկ ծովային հաղորդակցության վերագործարկումը, երկաթուղային կապերի ակտիվացումը և ավիաչվերթերի ավելացումը։

Երկու ղեկավարներն էլ հանդես են եկել հայտարարություններով՝ ընդգծելով «դրական օրակարգը» և երկխոսության շարունակման անհրաժեշտությունը։ Էրդողանը շեշտել է, որ առաջնահերթ է «երկխոսության ուղիները բաց պահելը», իսկ Միցոտակիսը հարաբերությունների կայունացման համար անհրաժեշտ է համարել սպառնալիքների վերացումը։ «Ճակատագիրը մեզ դարձրել է նույն թաղամասի բնակիչներ։ Անշուշտ, մենք չենք կարող փոխել այս աշխարհագրությունը։ Սակայն կարող ենք դաշինք ձևավորել։ Պատասխանատվության զգացումով կարող ենք աշխատել մեր երկրների խաղաղության և բարօրության համար։ Մենք պարտավոր ենք հավատարիմ մնալ Էլեֆթերիոս Վենիզելոսի (Հունաստանի նախկին վարչապետ) և Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի (Թուրքիայի Հանրապետության հիմնադիր առաջնորդ) ժառանգությանը»,-նշել է Միցոտակիսը։

Հիշեցնենք, որ Վենիզելոսը Թուրքիայի հետ պատերազմի ավարտից 7 տարի անց՝ 1930թ․ այցելել էր Անկարա և ստորագրել թուրք-հունական բարեկամության պայմանագիրը։ 1934թ․ Էլեֆթերիոս Վենիզելոսը նույնիսկ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին առաջադրել էր Նոբելյան խաղաղության մրցանակի։

Պետք է նշել, որ Թուրքիա-Հունաստան հարաբերություններում «դրական օրակարգի» հայեցակարգը որպես համակարգված քաղաքականություն առավել հստակ ձևակերպվել է 2021–2022 թվականներին՝ քաղաքական հռետորաբանության մեղմացման և համագործակցության խորացման նպատակով։

Հետագա տարիներին երկու երկրների միջև սկսեցին պարբերաբար անցկացվել հանդիպումներ «Դրական օրակարգի համատեղ գործողությունների ծրագրի» շրջանակում։ Այս քաղաքականությունը կառուցված է այն սկզբունքի վրա, որ բարձր քաղաքական լարվածություն առաջացնող հարցերին զուգահեռ պետք է ակտիվացվեն այն ոլորտները, որտեղ հնարավոր է համագործակցություն և առկա են փոխադարձ շահեր։

Գլխավոր նպատակների շարքում են առևտրաշրջանառության աճը, ներդրումների խթանումը, ինչպես նաև էներգետիկայի, տրանսպորտի, հեռահաղորդակցության, շրջակա միջավայրի, զբոսաշրջության և կրթության ոլորտներում համագործակցության զարգացումը։ Նշվում է նաև, որ պարբերական շփումները կոչված են ամրապնդելու հաղորդակցությունը և կանխելու փոխադարձ սխալ մեկնաբանությունները, որոնք հաճախ նպաստում են քաղաքական լարվածության աճին։

Սակայն հարցը մնում է բաց․ արդյո՞ք «դրական օրակարգը» կարող է վերածվել երկարաժամկետ վստահության մեխանիզմի, թե՞ այն շարունակում է գործել որպես լարվածությունը ժամանակավորապես կառավարելու գործիք՝ առանց խնդիրների կարգավորման։

Այս հայտարարությունների հետևում շարունակում են պահպանվել հիմնական հակասությունները, որոնք ի ցույց են դնում թուրք-հունական հարաբերությունների իրական պատկերը։ Կողմերի միջև առկա են ոչ թե հաշտեցման, այլ շարունակվող ռազմավարական տարաձայնություններ։

Թուրք-հունական հարաբերությունների առանցքային խնդիրներից մեկը շարունակում է մնալ Թուրքիայի խորհրդարանի 1995թ․ որոշումը, ըստ որի՝ Հունաստանի կողմից Էգեյան ծովում տարածքային ջրերը 12 մղոնի վրա տարածելու մտադրության իրագործումը կհամարվի պատերազմի առիթ (casus belli)։ Թուրքական կողմի պնդմամբ, Հունաստանի մտադրության կյանքի կոչման դեպքում լրջորեն կտուժեն իր ծովային ուղիները: Նշենք, որ Աթենքի մտադրության կյանքի կոչման պարագայում Էգեյան ծովում հունական մասնաբաժինը կհասնի 72.8%-ի, իսկ թուրքականը 16.3%-ից կնվազի 9.27%:

Չնայած Անկարայում հնչած «խաղաղության» հայտարարություններին՝ թուրքական կողմը որևէ պատրաստակամություն չցուցաբերեց այդ որոշումից հրաժարվելու ուղղությամբ։ Ընդհակառակը, վերջին ամիսներին լարվածությունն արտահայտվել է NAVTEX (նավիգացիոն տելեքս- միջազգային զգուշացում որևէ ջրային տարածքում գործողություններ իրականացնելու մասին) և NOTAM (զգուշացում օդաչուներին թռիչքային երթուղու կամ վայրի վտանգների մասին) հայտարարություններով, որոնք փաստացի դիվանագիտական ճնշման գործիք են։

Հետաքրքրական է, որ Միցոտակիս- Էրդողան հանդիպումից ժամեր անց Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության ղեկավար Թուֆան Էրհյուրմանը Նյու Յորքում հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։

Կիպրոսի հարցը շարունակում է մնալ թուրք-հունական հարաբերությունների առանցքային բաղադրիչներից մեկը։ Թուրքիան պաշտպանում է երկու պետության լուծման մոտեցումը, մինչդեռ Հունաստանը և Կիպրոսի Հանրապետությունը շարունակում են պաշտպանել երկհամայնքային, դաշնային կարգավորման մոդելը։ Իսկ այս տարաձայնությունները լրացուցիչ խոչընդոտ են երկկողմ «դրական օրակարգի» համար։

Անկարայում ուշադիր հետևում են Հունաստանի և Իսրայելի միջև խորացող ռազմավարական համագործակցությանը։ Վերջին տարիներին Հունաստանը և Իսրայելն ակտիվացրել են ռազմական, էներգետիկ և պաշտպանական կապերը՝ ներառյալ նոր սպառազինությունների ձեռքբերման ծրագրերը և հակաօդային պաշտպանության նախագծերը։

Թուրքիայում այս գործընթացը հաճախ ներկայացվում է որպես տարածաշրջանային հավասարակշռությանը սպառնացող զարգացում կամ նույնիսկ որպես Անկարայի դեմ ուղղված համագործակցություն։ Հատկապես Արևելյան Միջերկրականում էներգետիկ նախագծերի և անվտանգության ձևաչափերի շրջանակում ձևավորվող Հունաստան–Իսրայել–Կիպրոս համագործակցությունը ընկալվում է մրցակցային հարթության մեջ։

Միևնույն ժամանակ, Հունաստանը հայտարարում է, որ իր գործընկերային հարաբերություններն ուղղված չեն որևէ երրորդ երկրի դեմ և նպատակ ունեն ապահովել տարածաշրջանային կայունությունը։

Այցի օրերին Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտարարեց Լիբիայում նավթի որոնման իրավունք ստանալու մասին։ Այս քայլը հիշեցնում է 2019թ․ թուրք-լիբիական ծովային սահմանազատման համաձայնագիրը, որը Հունաստանը և մի շարք եվրոպական երկրներ համարում են միջազգային իրավունքի խախտում։

Արևելյան Միջերկրականում ծովային սահմանների հարցը շարունակում է մնալ խորքային հակասության աղբյուր։ Թուրքիան այդ ուղղությամբ իր գործողությունները ներկայացնում է որպես օրինական շահերի պաշտպանություն, մինչդեռ Հունաստանը դրանք դիտարկում է որպես ազդեցության ընդլայնման քաղաքականություն։

Միցոտակիսի այցն Անկարա կարևոր էր երկխոսության պահպանման տեսանկյունից, սակայն այն էականորեն չփոխեց թուրք-հունական հարաբերությունների հիմնական տրամաբանությունը։ Պատմական հղումները և տնտեսական համաձայնագրերը չեն չեզոքացնում Անկարայի կողմից պահպանվող սպառնալիքները և տարածաշրջանային ազդեցության ձգտումները։

Այս փուլում «դրական օրակարգը» ավելի շատ լարվածությունը վերահսկելու մեխանիզմ է, քան իրական հաշտեցման ճանապարհային քարտեզ։ Իսկ մինչև Թուրքիայի կողմից ուժի կիրառման սպառնալիքի հստակ վերացումը և միջազգային իրավունքի շրջանակում հավասարակշռված մոտեցման որդեգրումը, վստահության լիարժեք վերականգնում դժվար է պատկերացնել։

Այսօր թուրք–հունական հարաբերությունները կարելի է բնութագրել որպես վերահսկելի լարվածության փուլ․ կողմերը փորձում են խուսափել սրումից, բայց դեռ չեն մոտեցել երկարաժամկետ լուծումների։ «Դրական օրակարգը» կարող է ծառայել որպես «կամուրջ», եթե այն ուղեկցվի քաղաքական կամքով և փոխադարձ վստահության ամրապնդմամբ։ Հակառակ դեպքում այն կմնա ժամանակավոր գործիք՝ լարվածությունը կառավարելու, բայց ոչ հաղթահարելու համար։

Աղբյուր՝ Ermeni Haber

Հեղինակ՝ Էլեն Քոքչյան

Ենթաբաժնի վերջին լուրերը

Ֆիդանը կմասնակցի Խաղաղության խորհրդի 1-ին նիստին

18.02.2026

Թուրքիան Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ է ու ներկայացված է նաև Գազայի գործադիր խորհրդում։

Էրդողան․ «Առանց Թուրքիայի Եվրոպան անվտանգ չի լինի»

18.02.2026

Թուրքիայի նախագահը Եթովպիա կատարած այցից հետո զրուցել է լրագրողների հետ։

Թուրքիայի «Փոքրիկ Վենետիկ»-ը

18.02.2026

Այն ներառված է Եվրոպայի 30 ամենագեղեցիկ ավանների ցանկում։

Next Post

Թուրքիան խստիվ դատապարտել է Իսրայելի կառավարության որոշումը

42

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Ֆոտո

Ֆոտո

Թուրքիայի «Փոքրիկ Վենետիկ»-ը

18.02.2026

Ամենաշատ ընթերցվածները

Մշակույթ

Թուրքիայում 116 տարի անց վերահրատարակվել է Գրիգոր Զոհրապի «Քրեական իրավունք» աշխատությունը

17.02.2026
Գլխավոր

Թուրք-հունական երկխոսություն՝ առանց լուծումների

16.02.2026
Տնտեսական

Թուրքիան դրական է վերաբերվում Հայաստանի հետ ուղիղ առևտրի զարգացմանը

17.02.2026
Ֆոտո

Հայաստանի հետ սահմանի բացման դեպքում Իգդիրը պատրաստ չէ միջազգային լոգիստիկ կենտրոն դառնալու

12.02.2026

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır