Մերձավոր Արևելքում Թուրքիայի զինված ուժերի տեղակայման ժամկետները երկարաձգելու մասին նախագահի հրամանագրի շուրջ Թուրքիայի խորհրդարանում անցկացված քննարկումներն ուղեկցվել են ընդդիմադիրների քննադատությամբ:
Մասնավորապես «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) Ստամբուլի պատգամավոր Ջենգիզ Չիչեքը հրամանագիրը որակել է որպես «պատերազմական», ապա շեշտել, որ այն վնասում է ազգային փոքրամասնությունների ինտեգրման գործընթացին:
«Թուրքիայում, Աֆրինում և նմանատիպ այլ տեղերում գաղթականները սպասում են վերադարձի, սակայն ձեր պատերազմական հրամանագիրը և դրանով պայմանավորված գործողություններն այս պահին խոչընդոտում են գաղթականների վերադարձը:
Այդ հրամանագրով խորտակում եք Թուրքիայում և Սիրիայում ընթացող ինտեգրման քաղաքականությունը»,-հավելել է նա:
Բացի այդ Չիչեքն ընդգծել է, որ 6000 սիրիացի ընտրող զրկված է իր հավատքն ու ազգային պատկանելիությունը ներկայացնելուց:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Թուրքիայի խորհրդարանում ընդունվել է երկրի զինված ուժերի կողմից Մերձավոր Արևելքում իրականացվող ժամանակավոր զինվորական ծառայությունների ժամկետների երկարաձգման մասին Թուրքիայի նախագահի հրամանագիրը:
Հրամանագրի համաձայն` Թուրքիայի ռազմական ներկայաթյունը ՄԱԿ-ի կողմից Լիբանանում տեղակայված զինված ուժերի կազմում կպահպանվի մինչև 2027-ը, իսկ Սիրիայում և Իրաքում` մինչև 2028-ը:
Աղբյուր՝ Politika Haber