Պաղեստինի Գազայի հատվածում հրադադարի երաշխավորման համար ձեռնարկվելիք գործողությունների վերաբերյալ քննարկումները շարունակվում են:
Ինչպես հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները՝ ապագայում Գազայում ծառայություն իրականացնող խմբի համար արդեն իսկ ստեղծվել է «Քաղաքացիա-ռազմական կոորդինացման կենտրոն»:
Վերջիններս մեկնաբանել են նաև Գազայում տեղակայքվելիք ուժերի կազմում Թուրքիայի զինուժի ներգրավման թեման:
«Մենք շարունակում ենք մեր զրուցակիցների հետ շփումներ ունենալ Գազայում ստեղծվելիք ծառայողական ուժի կազմում ներգրավվելու վերաբերյալ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ներկայացուցիչները հայտարարել էին, որ Թուրքիայի զինված ուժերը միջազգային իրավունքի շրջանակներում պատրաստ են ստանձնել իրենց վստահվելիք ցանկացած առաջադրանք:
Աղբյուր՝ Trt Haber