• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
14 Հոկտեմբեր 2025
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիան և Վիետնամը խորացնում են ռազմարդյունաբերական համագործակցությունը

18:06, 14 Հոկտեմբեր 2025
- Ռազմական
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Հալուք Գյորգյուն Հանոյում հանդիպել է Վիետնամի պաշտպանության նախարար գեներալ Ֆան Վան Զիանգի հետ՝ քննարկելու երկու երկրների ռազմական համագործակցության հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական տեխնոլոգիաների զարգացումը, արտադրական ենթակառուցվածքների ամրապնդումը և ռազմավարական գործընկերության ձևավորման հնարավորությունները։ Կողմերը համաձայնության են եկել ձևավորել երկկողմ համագործակցության կայուն հիմք՝ ռազմական արդյունաբերության բնագավառում երկարաժամկետ փոխգործակցության նպատակով։

Գյորգյուն հանդիպումից հետո նշել է, որ Թուրքիան պատրաստ է կիսվել իր փորձով և զարգացնել համատեղ նախագծեր բարեկամ երկրների հետ՝ ընդգծելով, որ Վիետնամի հետ կառուցողական երկխոսությունը կարևոր քայլ է կայուն և երկարաժամկետ գործընկերության ուղղությամբ և որ իրենք շահագրգռված են այս համագործակցությունը տեխնոլոգիական և ռազմավարական մակարդակներում ամրապնդելու հարցում։

Հալուք Գյորգյուն հանդիպումներ է ունեցել նաև Վիետնամի պաշտպանության նախարարության Ռազմական արդյունաբերության գլխավոր վարչության ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են համատեղ արտադրության մոդելների ստեղծման, տեխնոլոգիաների փոխանակման և համակարգային մոտեցումների իրականացման հնարավորությունները։

Այս այցը դիտարկվում է որպես Թուրքիայի՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իր ռազմական դիվանագիտությունը խորացնելու ջանքերի դրսևորում։

Աղբյուր՝ savunmahatti.com

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայի ոչնչացրած թունելների ընդհանուր երկարությունը Սիրիայում հասել է 664 կմ-ի

10.10.2025

Թուրքիայի ՊՆ-ն տվյալներ է ներկայացրել Սիրիայում իրականացվող գործողությունների մասին:

Թուրքիայի ՊՆ-ն մեկնաբանել է Գազայում խաղաղապահ ուժերի կազմում ներգրավվելու հավանականությունը

10.10.2025

«Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են իրենց վստահվելիք յուրաքանչյուր առաջադրանքի»:

Անկարայում հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ՊՆ ղեկավարները

10.10.2025

Անդրադարձ է կատարվել ռազմական համագործակցության և անվտանգային հարցերի:

Next Post

Google-ի ներդրումները Թուրքիայի համար 10 մլրդ դոլարի եկամուտ են ապահովել

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI
No Result
View All Result
  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2024
Tüm hakları saklıdır