Իսրայելական «Hayom» թերթը գրում է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դեմ է, որ Թուրքիայի զինված ուժերը հայտնվեն Պաղեստինի Գազայի հատվածում: Թերթը գրում է, որ մինչ Նեթանյահուն այն դիտարկում է որպես «Կարմիր գիծ», թուրքական ընկերություններն արդեն հետաքրքրվում են Գազայի վերականգման աշխատանքներում ներգրավվելու հնարավորությամբ: Բացի այդ շեշտվում է, որ Իսրայելի վարչապետին իր երկրում գործող ընդդիմադիր գործիչները մեղադրում են Թուրքիային և Կատարին Գազա բերելու համար:
Այս համատեքստում նշվում է Իսրայելի պաշտոնական դիրքորոշումը մեղմացնել փորձող ԱՄՆ-ի դերի մասին, որը բոլորովին դեմ չէ Թուրքիայի ներկայությանը և այժմ այդ հարցի շուրջ բանակցություններ է տանում Իսրայելի հետ:
Նշվում է, որ Իսրայել մեկնած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը գովել է Թուրքիային։
«Մենք որևէ կերպ չենք պարտադրելու Իսրայելին, թե օտար ուժերից ովքեր գան այստեղ: Մենք տեսնում ենք նաև, որ այս հարցում մինչ օրս թուրքերը կառուցողական դեր են ունեցել, ինչի համար էլ շնորհակալ ենք»:
Աղբյուր՝ Serbestiyet