Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Քուվեյթ, Կատար և Օման կատարած եռօրյա այցից վերադառնալու ճանապարհին օդանավում զրուցել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նա անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակին: Ըստ Էրդողանի՝ Գազայի վերականգման հարցում միայն Թուրքիան, Եգիպտոսը և կամ Ծոցի երկրների բավական չեն:
«Գազան բոլորս միասին ենք ոտքի հանելու: Այդ իսկ պատճառով էլ բոլոր տեղերում համապարփակ քննարկումներ ենք իրականացրել»:
Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, որ Գազայում տեղակայվելիք զորախմբի վերաբերյալ բանակցություններն այժմ շարունակվում են:
«Այս գործի մոդելը դեռևս հստակեցված չէ: Շատ բազմաշերտ հարց է, դրա համար էլ համապարփակ բանակցություններ են վարվում»,- ասել է Էրդողանը՝ շեշտելով, որ Թուրքիան պատրաստ է ամեն տեսակ աջակցություն տրամադրել Գազային:
Վերջինս հայտարարել է նաև, որ այժմ Թուրքիան շարունակում է ենթակառուցվածքային աշխատանքներ իրականացնել:
Աղբյուր՝ Trt Haber
Թուրքիայից ամենաշատ ուղեղների արտահոսքը կատարվում է դեպի ԱՄՆ
Ուղեղների արտահոսքի ամենաբարձր մակարդակը գրանցվել է կենսաբանության և ֆիզմաթ բաժիններն ավարտածների շրջանում։









