Թուրքիայի արտգործնախարարության կողմից Անկարայում կազմակերպվել է «Խաղաղություն, կայունություն և բարօրություն ստեղծող արտաքին քաղաքականություն» խորագրով դեսպանների համաժողով: Դրա շրջանակներում ելույթ է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ անդրադառնալով Պաղեստինի հարցին և ռուս-ուկրաինական պատերազմին:
Ընդգծելով, որ 2 պետության ստեղծմամբ Պաղեստինի հարցի լուծումը մեծապես ընդունելի է դարձել Թուրքիայի շնորհիվ՝ նա հայտարարել է. «Միջազգային համակարգի խաթարված մթնոլորտում մենք ստիպված են խաղաղությունն ու կայունությունը կառուցել մեր դիվանագիտական գործիքակազմով: Մենք ստեղծում ենք հարգված և առաջնորդող Թուրքիա»:
Բացի այդ Ֆիդանը հայտնել է, որ պատերազմը հանգուցալուծելու համար կրկին պատրաստ են բանակցային հարթակ տրամադրել Ռուսաստանին և Ուկրաինային:
«Թուրքիայի պատրաստ է ստանձնել յուրաքանչյուր նախաձեռնություն և կրկին ձևավորել խաղաղության սեղան»,- հավելել է նա:
Աղբյուր՝ Akşam









