Թուրքիայի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը տեղեկացրել է, որ Ուզբեկստանի նախագահ Շևքեթ Միրզոևը պաշտոնական այցով լինելու է Թուրքիայում: Միրզոևի այցը պայմանավորված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով:
Դուրանի հայտարարությամբ՝ Անկարայում երկու երկրի ղեկավարների գլխավորությամբ անցկացվելու է «Թուրքիա-Ուզբեկստան բարձր մակարդակի համագործակցության հանձնաժողովի 4-րդ նիստը»: Այս համատեքստում կողմերը մանրամասնորեն քննարկելու են երկու երկրների միջև համագործակցության էլ ավելի խորացմանը միտված քայլերը:
Բացի այդ, նշվում է, որ նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում, որոնք կարևոր ներդրումներ են ապահովելու Թուրքիայի և Ուզբեկստանի համար: Օրակարգային հարցերի շարքում է լինելու նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները:
Միրզոևի այցի շրջանակներում նախատեսվում է նաև մասնակցություն Թուրքիայի հարավային Հաթայ նահանգում Ուզբեկստանի ներդրումներով կառուցված բնակելի տների բացման արարողությանը. 2023-ի փետրվարյան երկրաշարժերից հետո Ուզբեկստանը ներդրումներ էր տարել այդ նահանգի վերականգնման համար:
Աղբյուր՝ Trt Haber









