Ամերիկյան մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիան, Եգիպտոսը և Կատարն ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների հետ բանակցում են՝ վերջիններիս հանդիպումն այս շաբաթ Անկարայում կազմակերպելու համար: Իսրայելական մամուլն էլ գրում է, որ կողմերի միջև միջուկային էներգիայի շուրջ հնարավոր համաձայնության պարագայում Թուրքիան կարող է միջամտել Իրանի հարստացված ուրանի հարցին:
Ամերիկյան «Axios» կազմակերպության համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն արդեն իսկ մի քանի աղբյուրներով հայտնել է, որ պատրաստ է Իրանի հետ հնարավոր համաձայնությանը: Բացի այդ, կազմակերպությունը տեղեկացնում է, որ միջնորդները այդ հարցի շուրջ բանակցությունները վարում են Մերձավոր Արևելքում Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիթքոֆի հետ:
Այս համատեքստում թուրքական մամուլում ուշադրություն է հրավիրվում այն փաստի վրա, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն իրանցի իր գործընկերոջ՝ Աբբաս Արախչիի, հետ հանդիպման ժամանակ քննարկել է հնարավոր հանդիպման օրակարգն ու վայրը: Թեմայի հետ առնչվող պաշտոնյաներից մեկն էլ նշել է, որ այդ հարցում առաջընթաց կա և իրենք անում են հնարավոր ամեն բան դրա համար:
Աղբյուր՝ Nefes









