Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կահիրեում եգիպտոսցի իր գործընկերոջ՝ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարություններով: Համատեղ մամուլի ասուլիսում Էրդողանն անդրադարձել է տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներին:
Այս համատեքստում Թուրքիայի նախագահը նշել է, որ Իրանի ուղղությամբ արտաքին միջամտությունը ռիսկ է ամբողջ տարածաշրջանի համար, ապա հավելել, որ բոլոր խնդիրների, այդ թվում՝ միջուկային խնդրի համար, ամենաճիշտն Իրանի հետ դիվանագիտական ճանապարահներով լուծում գտնելն է:
Բացի այդ, Էրդողանը խոսել է Սիրիայում տիրող իրավիճակից: Նա հայտարարել է, եթե Սիրիան ունենա պաշտպանված տարածքային ամբողջականություն և քաղաքական միասնություն, ապա դրա ամենամեծ շահողը իրենց տարածաշրջանն է լինելու: «Մենք Սիրիայում ընթացող մեծ կերպարանափոխության աջակիցն ենք»,- ամփոփել է նա:
Աղբյուր՝ NTV
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ
Ղեկավարները քննարկել են Թուրքիա- ԱՄՆ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։










