Թուրքիայում 41 կետից բաղկացած նոր օրենքի նախագիծ է մշակվում, որով նախատեսվում է մինչև 2040-ը Թուրքիան դարձնել ծխախոտից զերծ երկիր։ Նշվում է, որ ըստ այդ նախագծի՝ 2040-ից սկսած Թուրքիայում կարգելվի թութուն պարունակող ապրանքների արտադրությունը և վաճառքը։ Իսկ մինչ այդ կիրականացվեն կանխարգելիչ միջոցառումներ։
Մասնավորապես ծխելն ամբողջությամբ կարգելվի սրճարաններում, ռեստորաններում ու նմանատիպ սննդի կետերի բացօթյա տարածքներում։ Նման տարածքներում ծխել կթույլատվի միայն հատուկ առանձնացված տեղերում։ Արգելված տարածքներում ծխելու դեպքում կտուգանվեն 5000 լիրայով (42.000 դրամ)։ Խանութներում ծխախտն այլևս չեն տեղադրվի ցուցափեղկերում, այլ կպահվեն փակ պահարաններում՝ այնպես, որ դրսից տեսանելի չլինեն։
Աղբյուր՝ Gazete3.com









