• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
13 Օգոստոս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիայի ԱԳ նախարարը՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին

12:04, 21 Ապրիլ 2026
- Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին:

Ֆիդանը մասնավորապես ասել է. «Հուսով ենք, որ այս համաձայնագիրը կյանքի կկոչվի և կտեսնենք մինչ այժմ իրականացված բոլոր ջանքերի արդյունքը։ Մենք արդեն հիմա տեսնում ենք, որ հակամարտության բացակայության պայմաններում խաղաղության առկայությունը և դրա բերած օգուտներն արդեն ազդեցություն ունեն տարածաշրջանի վրա։ Մենք արդեն իսկ կանխատեսում ենք, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը շատ լուրջ արդյունքներ կունենան տարածաշրջանի համար՝ կապի, տնտեսական, առևտրային և էներգետիկ անվտանգության առումով»։

Ֆիդանը պնդել է, որ Թուրքիայի տարածաշրջանային կապակցվածության ամրապնդման տեսանկյունից կարևոր է այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»:

«Այս հարցում մենք սերտ համագործակցություն ունենք Եվրոպական միության կապակցվածության նախագծերի շրջանակում։ Տիկին Մարթա Կոսի հետ (Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար) այս թեմաների շուրջ շարունակվում են ակտիվ քննարկումներ։ Հուսով ենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո դուք կտեսնեք, որ թե՛ կապակցվածության, թե՛ տնտեսական զարգացման առումով տարածաշրջանի երկրները կունենան զգալի դրական առաջընթաց։ Մենք դրան շատ մոտ ենք»։

Աղբյուր՝ Ermenihaber.am

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայում վերջին 24 տարում կառուցվել է ավելի քան 500 կմ երկարությամբ կամուրջ

12.08.2026

եթե 2002-ին երկրում կար ընդամենը 311 կմ երկարությամբ 5.967 կամուրջ, ապա այսօր դրանց թիվը հասել է 10.239-ի:

Թուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել

12.08.2026

Ինքնաթիռի օդաչուն հասցրել է կատապուլտվել և ողջ է մնացել։

Թուրքիան ու Եգիպտոսը մտադիր են առևտրի ծավալը հասցնել 15 մլրդ դոլարի

12.08.2026

Թուրքիայի արտգործնախարարը մեկնում է Եգիպտոս՝ մասնակցելու համատեղ պլանավորման խմբի երկրորդ հանդիպմանը։

Next Post

Թուրքիան ողջունում է Իրաքում թուրքմեն նահանգապետի նշանակումը

69

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır