• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
19 Սեպտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Սերգեյ Շոյգու. «Չի եղել մի հարց, որը Թուրքիայի հետ չկարողանանք լուծել»

17:41, 17 Հունիս 2026
- Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար, այժմ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Հանդիպման մեկնարկին Շոյգուն բարձր է գնահատել Թուրքիայի հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում կողմերին միշտ հաջողվել է գալ ընդհանուր հայտարարի։

Անդրադառնալով Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում վաղուց ի վեր իրականացված համատեղ գործողություններին՝ Շոյգուն այդ ժամանակահատվածը որակել է բարդ, ապա հավելել.

«Սակայն Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են խնդիրներին համապատասխան լուծումներ գտնել։ Սիրիայում լարվածության նվազեցման գոտիների կամ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում չի եղել մի հարց, որը մենք չկարողանայինք լուծել»։

Որպես լուծված հարցերի օրինակներ՝ Շոյգուն մեջբերել է Ուկրաինայի նավահանգիստներից թուրքական նավերի վերադարձը, դեպի Թուրքիա հացահատիկի մատակարարումների կազմակերպումն ու որոշ բեռների համար սահմանափակումների վերացումը:

Ռուսաստանի ԱԽ քարտուղարը խոսել է նաև ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված Թուրքիայի միջնորդական գործողությունների մասին։ Նրա պնդմամբ՝ Մոսկվան և Անկարան արել են ամեն ինչ Ստամբուլի համաձայնագրերի նախապատրաստման և կյանքի կոչման համար։ «Եթե Արևմուտքը չմիջամտեր, այս գործընթացն ավարտին կհասցվեր»,- հավելել է նա։

Շոյգուն նաև անդրադարձել է 2022-ին կնքված «Սևծովյան հացահատիկային միջանցքի» համաձայնագրին՝ շեշտելով, որ Ռուսաստանն ու Թուրքիան լիարժեք կատարել են իրենց պարտավորությունները, մինչդեռ ՄԱԿ-ը թերացել է իր ստանձնած դերում։

Աղբյուր՝ Cumhuriyet

Ենթաբաժնի վերջին լուրերը

Շիրղոլամի. «Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»

18.09.2026

Հայաստանում Իրանի դեսպանը խոսել է «TRIPP»-ից և թուրք-իրանական հարաբերություններից։

Թուրքիայում քննում են «Գայլերի հովիտ» սերիալում «Էրդողան» տապանաքարի դրվագը

18.09.2026

Սցենարիստը հերքել է տապանաքարի միջոցով Էրդողանի ընտանիքին ինչ-որ ազդակ փոխանցելու մեղադրանքները։

Cumhurbaşkanı ve AK Parti Genel Başkanı Recep Tayyip Erdoğan, Aydın mitingine katılarak bir konuşma yaptı.

Էրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածու

18.09.2026

Համապետական ընտրությունները Թուրքիայում անցկացվելու են 2028 թվականին։

Next Post

ԵԽ զեկույցում կոչ է արվում պատժել Թուրքիայի պաշտոնյաներին

76

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır