• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
21 Հուլիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

ԱՄՆ-Իրան համաձայությունը Թուրքիայի անվտանգության խորհրդի օրակարգում

10:01, 18 Հունիս 2026
- Ռեգիոն, Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ) Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կգումարի ընթացիկ տարվա 3-րդ նիստը:

Նիստի օրակարգը կլինի ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնությունը, Միջերկրական ծովի արևելյան հատվածում տեղի ունեցող զարգացումները և «Թուրքիան առանց ահաբեկչության» գործընթացը: Կքննարկվեն նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող այլ հարցեր:

Ըստ այդմ՝ կքննարկվեն այն աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն Վաշինգտոն-Թեհրան համաձայնությունը լիարժեք կիրառելու և բանակցային գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու ուղղությամբ: Անդրադարձ կկատարվի նաև Իսրայելի՝ Պաղեստինի և Լիբանանի դեմ իրականացվող հարձակումներին:

Օրակարգից անմասն չի մնա Կիպրոսի և Ֆրանսիայի միջև ռազմական համաձայնագրի ստորագրումը: Նիստի ընթացքում կմատնանշվեն այն քայլերը, որոնք պետք է իրականացվեն՝ Թուրքիայի և Կիպրոսի թուրք ժողովրդի իրավունքների ու շահերի պաշտպանության տեսանկյունից:

Նշվում է, որ պետության համապատասխան կառույցները շարունակում են իրենց աշխատանքը տարբեր մեթոդների շուրջ, որոնք կարագացնեն ահաբեկչական կազմակերպության լուծարման գործընթացը: Նիստում կգնահատվեն թե՛ այս աշխատանքները, թե՛ թեմայի շուրջ վերջին զարգացումները: Կքննարկվի նաև Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակը:

Ակնկալվում է, որ նիստում մտքեր կփոխանակվեն նաև Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ու հուլիսի 7-8-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ:

Աղբյուր՝ Trt Haber

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրք ֆուտբոլիստները՝ աշխարհի առաջնության հիասթափեցնող խաղացողների ցանկում

20.07.2026

Պորտուգալիայի առաջատար սպորտային թերթը հրապարակել է մրցաշարի 23 «հիասթափեցնող խաղացողների» անունները:

Թուրքիայի հետ կապ ունեցող նավ է հարձակման ենթարկվել․ կան զոհեր

20.07.2026

Սև ծովում մի քանի ժամվա ընթացքում հարձակման է ենթարկվել երկու առևտրային նավ։

Թուրքիայում 2 տղամարդ չադրաներ հագած գողություն են արել

20.07.2026

Ոստիկանությունը կասկածյալներին ձերբակալել է թաքստոցում։

Next Post

Թուրքիայի ԱԳՆ. Թուրքիայի մասին ԵԽ զեկույցը հեռու է իրականությունից

68

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır