Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Լյուքսեմբուրգում մասնակցել է «Սևծովյան տարածաշրջանում անվտանգություն, կայունություն և դիմակայություն» թեմայով նախարարական նիստին։
Այս մասին համապատասխան հայտարարությունը տարածել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Հիշեցնենք, որ Հաքան Ֆիդանը Լյուքսեմբուրգ էր մեկնել հոկտեմբերի 19-ին՝ մասնակցելու Եվրամիության (ԵՄ) ատաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից կազմակերպվող միջոցառումներին։ Այս շրջանակներում Ֆիդանը նաև մի շարք երկկողմ շփումներ է ունեցել, այդ թվում՝ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհայի հետ։
Հոկտեմբերի 20-ին Լյուքսեմբուրգ է մեկնել նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Աղբյուր՝ Trt Haber