Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը սոցցանցում կատարած գրառմամբ անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուզբեկստանի նախագահ Շևքեթ Միրզոևի հանդիպմանն ու դրանից հետո կայացած մամուլի ասուլիսին: Վերջինս ընդգծել է, որ դրանք ևս մեկ անգամ ցույց են տվել երկու պետությունների միջև ռազմավարական համագործակցության խորացումը:
Դուրանը նաև նշել է, որ վերջին տարիներին գրանցված առաջընթացը չի վերաբերում միայն տնտեսական ցուցանիշներին, այլ նաև մշակութային և հումանիտար ոլորտներին, ապա մեկնաբանել Էրդողանի հայտարարությունները:
«Մեր հարգարժան նախագահի «Գասփըրալըի (պանթյուրքիզմի հիմնադիրներից մեկը-խմբ.) լեզվին, մտքում և գործում միասնությունն է» շեշտադրումը արտահայտում է նաև թյուրքական աշխարհի ապագայի վերաբերյալ ընդհանուր տեսլականը: Թուրքիայի և Ուզբեկստանի միջև առկա մերձեցումն ամենաուժեղ ցուցիչն է այն բանի, որ այս տեսլականը իրականություն է դառնում հստակ քայլերով»,- ասել է թուրք պաշտոնյան:
Աղբյուր՝ Trt Haber
Ո՞րն է Թուրքիայում ամենաերկար անվանումն ունեցող գյուղը
Թուրքիայում առկա մոտ 18․215 գյուղերի շարքում ամենաերկար անվամբ գյուղը գտնվում է Ուշաք նահանգում։









