Գերմանիայի զբոսաշրջային ոլորտում կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ Եգիպտոսը, առաջարկելով ավելի հարմար գնային պայմաններ, 2026-ին ևս կշարունակի ակտիվ մրցակցել Թուրքիայի հետ։ 2025-ին Եգիպտոսի մասնաբաժինը գերմանական զբոսաշրջային շուկայում աճել է մոտ 15%-ով և կանխատեսվում է, որ այն կպահպանի իր գրավչությունը նաև գալիք տարում։
Գերմանացի տուրօպերատորների կարծիքով՝ Եգիպտոսը գերմանացի զբոսաշրջիկների համար առանձնանում է մատչելի փաթեթներով, հյուրընկալության կարողություններով և տարվա բոլոր եղանակներին առաջարկվող հանգստի հնարավորությամբ։
Գերմանական «FVW» պարբերականի անցկացրած հարցման արդյունքներով՝ մասնակիցների 48%-ը կարծում է, որ Եգիպտոսն ապագայում ևս կշարունակի շուկայի մասնաբաժին խլել Թուրքիայից, մինչդեռ միայն 17%-ն է այս աճը համարում ժամանակավոր։ Միաժամանակ հարցվածների 35%-ը նշել է, որ առաջիկայում գերմանական շուկայում կարող են ակտիվանալ նաև Բուլղարիան և Թունիսը։
Մասնագետները նշում են, որ 2026-ին մրցակցությունը կձևավորվի հիմնականում գների, ծառայությունների բազմազանության և ուղղությունների իմիջի շուրջ, իսկ գերմանական զբոսաշրջային շուկայում Եգիպտոսի դիրքերի ամրապնդմանն ուշադիր հետևելու են ինչպես Թուրքիան, այնպես էլ միջերկրածովյան այլ երկրներ:









