Հարավային Կորեայում կազմակերպվել է Թուրքիայի՝ Կորեայի պատերազմի (1950–1953) մասնակցության 75-ամյակին նվիրված միջոցառում։ Այն կրում է «75 տարվա եղբայրությունից դեպի ապագա» խորագիրը:
Միջոցառմանը ներկա է եղել Թուրքիայի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը, ով նշել է, որ երկու երկրների հարաբերություններն այժմ պետք է գերազանցեն «եղբայրական երկիր լինելը»։Դուրանը հիշեցրել է, որ 1950-ին Կորեայում ավելի քան 21.000 թուրք զինվորներ են տեղակայվել, որոնցից մոտ 900-ը զոհվել է․ Ըստ նրա՝ այդ արյան կապն ավելի է ամրապնդվել 2023-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ, որտեղ Կորեան աջակցություն է ցուցաբերել Թուրքիային։
Հարավային Կորեայի ներկայացուցիչներն էլ նշել են, պետք է խորացնել և ինստիտուցիոնալացնել այն հարաբերությունները, որոնք սկսվել են պատերազմում մասնակցության նման պատմական ժառանգությունից և զարգացել են մշակութային փոխազդեցությունների և առաջնորդների պետական այցերի միջոցով։
Ըստ նրանց՝ երկու երկրների համագործակցության հիմնական ոլորտները ռազմարդյունաբերությունն ու միջուկային էներեգիայի ոլորտներն են ու ընդգծվել է, որ համագործակցությունը պետք է ընդլայնվի նաև առաջադեմ ենթակառուցվածքների ոլորտում։
Աղբյուր՝ Milliyet









