• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
2 Դեկտեմբեր 2025
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Մաշալյան. «Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն»

10:57, 14 Հոկտեմբեր 2025
- Գլխավոր, Հանրային
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն։ Այդ մասին Ստամբուլում Հայաստանից ժամանած լրագրողների հետ զրույցում հայտնել է Կ.Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

«Մեր համայնքն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Համայնքը ցանկանում է, որ հարաբերությունները սերտանան։ Սա նաև պետք է թեթևացնի մեր ուսերի վրա դրված բեռը։ Հայ-թուրքական հարաբերությունները վերջին 100 տարում այնքան լարված են եղել, որ այստեղ հայ անունը հավասար է հայհոյանքի։ Եվ Հայաստանում էլ թուրք անունն է հավասար հայհոյանքի։ Հետևաբար, եթե այս հարաբերությունները շտկվեն, ամենամեծ ծանրությունը մեր ուսերից է դուրս գալու։ Ավելի բարեկամական մթնոլորտում պետք է շունչ քաշենք»,- նշել է Պոլսո հայոց պատրիարքը։

Նա ընդգծել է, որ մշտապես հետևում են Հայաստանի և Թուրքիայի պաշտոնական շրջանակների հանդիպումներին`հավելելով՝ «այդ հանդիպումների արդյունքներով լավ լուրեր ենք ստանում»։ Մասնավորապես, ինչպես ընդգծեց Պոլսո հայոց պատրիարքը, խոսքը երկկողմ ճանապարհների կառուցման, Անիի կամրջի վերականգնման, թուրքական ավիաընկերության՝ հայկական շուկա մուտք գործելու մասին է։

«Այս ամենն ընթացքի մեջ է։ Պարզապես մենք կարճ կյանք ունեցող արարածներ ենք, ամեն բան արագ ենք ուզում տեսնել, բայց ազգերի, պետությունների կյանքը երկար է, ավելի դանդաղ է ընթանում։ Երբ նայում ենք Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններին, լավատես լինելու համար շատ պատճառներ ունենք»,- նշեց նա։

Խոսելով համայնքի նկատմամբ թուրքական իշխանությունների տրամադրվածության ու վերաբերմունքի մասին՝ Մաշալյանն ընդգծել է, որ ներկայիս ղեկավարությունը բավական դրական է տրամադրված։ «Իրենց ժամանակով մենք վերատիրացանք մեր կալվածքներին, մեր ազատություններն ունեցանք, այսօր կարող ենք նորոգել մեր կառույցները, մեր եկեղեցիները։ Եղել է ժամանակ, երբ անգամ մեխ գամելու համար պետք է թույլտվություն ստանայինք։ Հիմա այդ բոլորը շատ ավելի հեշտ է արվում։ Մեզ այցելում է նախագահը, նախարարները, մեզ հրավիրում են տարբեր միջոցառումների, պետական արարողակարգում տեղ են տալիս»,- նշել է Մաշալյանը՝ կարևորելով փաստը, որ հիմա համայնքի ձայնն ավելի լսելի է դարձել։

Այդուհանդերձ, Թուրքիայի հայկական համայնքի կյանքում այսօր կան խնդիրներ, որոնց շարքում թերևս ամենաօրհասականը ժողովրդագրական հարցն է։ Պատրիարքի խոսքով, համայնքի ներսում ծնվող ամեն մի հայի դիմաց երեքը մահանում են։  

«Եթե այսօր մենք 35-40.000 ենք, 25 տարի հետո 10-15.000 ենք մնալու։ Մեր համայնքի կառույցները 125.000 հայերի համար են։ Այս քաղաքում 50 եկեղեցի ունենք՝ 33 առաքելական, 12 կաթոլիկ, 4 բողոքական։ Բայց այլևս չենք կարողանում լցնել մարդկանցով։ Ժամանակին ունեինք 50 վարժարան, հիմա միայն 17-ը»,- նշել Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Նա նկատել է, որ նույն ցավալի պատկերը կարելի է տեսնել՝ նայելով Ստամբուլի՝ ժամանակին մեծ թվով հայերով բնակեցված թաղամասերին։ Օրինակ, Գումգափուի թաղամասում, որտեղ էլ հենց տեղակայված են պատրիարքարանն ու Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր տաճարը, մոտ մեկ դար առաջ բնակվում էր 40.000 մարդ։ 

«Մինչդեռ հիմա 40 հայ էլ չի ապրում Գումգափու թաղամասում։ Հետևաբար, այս փոփոխվող քաղաքում, որի բնակչությունը մոտենում է 20 միլիոնի, մեծագույն խնդիր է դարձել դեմոգրաֆիական հարցը։ Դրան ավելանում է նաև արտագաղթը, որ կա երիտասարդների շրջանում»,- ընդգծել է Մաշալյանը։

Անդրադառնալով համայնքի ներսում հայերենի պահպանման հարցին՝ պատրիարքը ցավով է նշել, որ ինչպես Թուրքիայի հայկական համայնքում, այնպես էլ Սփյուռքի մյուս գաղթօջախներում ավելի ու ավելի դժվար է դառնում մայրենի լեզվի պահպանությունը։ Թեպետ շատ ընտանիքներ երեխաներին ուղարկում են հայկական դպրոցներ, սակայն երեխաները դպրոցի պատերից դուրս այն հիմնականում չեն կիրառում։

«Լեզուն կորցնելը հանգեցնում է մշակութային ձուլման, քանի որ լեզվի մեջ է պահպանվում մշակույթի վերաբերյալ ամեն բան։ Եթե չես տիրապետում լեզվին, չես կարող թափանցել տվյալ մշակույթի մեջ։ Հենց այսպիսի պայմաններում ենք փորձում ոտքի վրա մնալ։ Մեր վարժարաններում 3000 աշակերտ կա։ Վարժարանները լավ աշխատանք են տանում, օգնում են, որ գոնե աշակերտները կողք կողքի մնան։ Նրանց ենք փոխանցում մեր գրական, լեզվական, մշակութային ժառանգությունը։ Մենք մեր ունեցած հարստությամբ սփյուռքյան լավագույն օջախներից մեկն ենք։ Մեր աղոթքն է, որ այն, ինչ շուրջ 600 տարի պահպանել ենք եկեղեցու շուրջ, շարունակենք նույն կերպ պահպանել»,- եզրափակել է Պոլսո հայոց պատրիարքը։

Ենթաբաժնի վերջին լուրերը

Image blur, Poor children working at construction site against children labour,  World Day Against Child Labour  and trafficking concept.; Shutterstock ID 1188822772; Purchase Order: -

Թուրքիայում յուրաքանչյուր 4 երեխայից 1-ն աշխատում է

02.12.2025

«Կրության մոնիթորինգ 2025» զեկույցի համաձայն՝ շուրջ 1.5 մլն երեխա ֆորմալ կրթությունից դուրս է:

Թուրքիայի համար ամենաբարեկամ երկիրը Ադրբեջանն է․ Հայաստանը ցանկում վերջինն է

02.12.2025

«Europoll» վիճակագրական ընկերությունը հետազոտություն է անցկացրել և պարզել, թե որոնք են Թուրքիայի բարեկամ և ամենաքիչ բարեկամ/թշնամի երկրները։

Տվյալներ են հրապարկվել Թուրքիայում օդի աղտոտվածության վերաբերյալ

01.12.2025

Ըստ հրապարակված տվյալների՝ ամենաաղտոտված օդը Թուրքիայի Իգդիր նահանգում է։

Next Post

Թուրքիայից հումանիտար օգնություն է ուղարկվել Գազա

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Ֆոտո

Ֆոտո

Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցին ոչնչացման եզրին է

01.12.2025

Ամենաշատ ընթերցվածները

Ֆոտո

Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցին ոչնչացման եզրին է

01.12.2025
Քաղաքական

Թուրքիայի համար ամենաբարեկամ երկիրը Ադրբեջանն է․ Հայաստանը ցանկում վերջինն է

02.12.2025
Ռեգիոն

Էրդողանի խորհրդականն ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև գործընթացը

28.11.2025
Հանրային

Մաշալյանն Էրդողանի հրավերով մեկնում է Անկարա

27.11.2025

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2024
Tüm hakları saklıdır