Թուրքիայի առևտրի նախարարության հովանու ներքո, «Աֆրիկայի միության» և «Արտաքին տնտեսական հարաբերությունների վարչության» կողմից Ստամբուլում կազմակերպվել է «Թուրքիա-Աֆրիկա գործարար և տնտեսական համաժողով»:
Նշվում է, որ համաժողովից առաջ անցկացվել է նաև «Երկկողմ ազգային հաձնանաժողովի» նիստ, որի ընթացքում էլ Թուրքիայի և Հարավաֆրիկային Հանրապետության միջև մի շարք հուշագրեր են ստորագրվել:
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ստորագրված փաստաթղթերով նախատեսվում է մեծացնել փոխադարձ ներդրումները և ազատ առևտրային գոտիների շնորհիվ ամբողջությամբ իրացնել երկու պետությունների միջև առևտրաշրջանառության իրական պոտենցիալը:
Նշենք, որ միայն 2024-ի տարեվերջին Թուրքիան, օգտվելով ազատ առևտրային գոտիներից, 12 մլրդ դոլարի արտահանում է իրականացրել՝ ընդհանուր արտահանումների ծավալը հասցնելով 27.7 մլրդ դոլարի:
Աղբյուր՝ Sabah









