Փետրվարի 2-ին Անկարայում անցկացվում է Թուրքիայի և Ղազախստանի համատեղ ռազմավարական պլանավորման խմբի 8-րդ նիստը։ Նախատեսվում է, որ նիստի ընթացքում կքննարկվեն առևտրային, տնտեսական, էներգետիկ, ռազմարդյունաբերական, կրթական և մշակութային ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ հարցերը։ Նիստը նախագահում են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Ղազախստանի փոխվարչապետ ու արտգործնախարար Երմեկ Կոշերբաևը։ Երկրու երկրները մտադիր են առևտրի ծավալը հասցնել 15 մլրդ դոլարի։
Նիստի ընթացքում օրակարգային հարցերի թվում կլինեն «Թյուրքական պետությունների կազմակերպությունում» (ԹՓԿ) համագործակցության ամրապնդման կարևորությունը, հաղորդակցության, կապի և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման հարցերը, մասնավորապես՝ Կասպից ծովի տարանցիկ Արևելք-Արևմուտք Միջին միջանցքի հարցերը։
Մտքեր կփոխանակվեն նաև Իրանում, Աֆղանստանում ու Պաղեստինում տիրող իրավիճակի մասին։
Աղբյուր՝ Haber7










