Թուրքիայի բանկային կարգավորման և վերահսկողության գործակալությունը (BDDK) տվյալներ է հրապարակել ոսկու խնայողությունների վերաբերյալ։ Նշվում է, որ Թուրքիայում ոսկու խնայողությունների պաշարները հասել են զգալի մակարդակի։
Ըստ այդմ՝ Թուրքիայում ոսկու խնայողությունների պաշարով 1-ին տեղում Անթալիան է, որտեղ խնայողությունների թիվը հասնում է 43.64 մլրդ լիրայի։ 2-րդ տեղում Բուրսան է, որտեղ ոսկու խնայողությունների թիվը հասնում է 42.85 մլրդ դոլարի, 3-րդ տեղում Քոջաելին է խնայողությունների 34.73 մլրդ լիրայով, իսկ 4-րդ տեղում՝ Քոնյան է՝ 29.50 մլրդ լիրա ոսկու խնայողությամբ։
Ոսկու խնայողությամբ աչքի են ընկնում նաև Ադանան, Բալըքեսիրը, Մուղլան, Մերսինը, Մանիսան և Էսքիշեհիրը։

Քարտեզում կարմիր գույնով նշված են ոսկու խնայողությունների շատ բարձր մակարդակ ունեցող, գազարագույնով՝ բարձր, դեղինով՝ միջին, իսկ կանաչով ցածր մակարդակ ունեցող նահանգները։
Աղբյուր՝ İlkha.com









