• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
19 Նոյեմբեր 2025
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Ֆիդանը նշել է, թե որ դեպքում կկարգավորվեն Թուրքիա-Հայաստան հարաբերությունները

12:07, 19 Նոյեմբեր 2025
- Գլխավոր, Ռեգիոն, Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Նոյեմբերի 18-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պլանավորման և բյուջեի հանձնաժողովում արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը պատասխանել է պատգամավորների հարցերին ու քննադատություններին։ Այդ ընթացքում արտգործնախարարը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների, Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի, ինչպես նաև այսպես կոչված, «‎Զանգեզուրի միջանցքի» մասին։

«Երբ Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրեն վերջնական խաղաղության պայմանագիրը, մենք պատրաստ կլինենք Հայաստանի հետ կարգավորմանը։ Մենք դա նախապես հայտարարել էինք։ Հայաստանի՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հանդեպ այսքան մեծ պատրաստակամության գլխավոր պատճառը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում մեզանից կամքի դրսևորում տեսնելն է»,- նշել է Ֆիդանը։ Նա հավելել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, սահմանի բացումը և տնտեսության վերականգնումը կարևոր է Հայաստանի համար։

Ֆիդանը նշելով, որ իրենք չեն ցանկանում Հարավային Կովկասում տեսնել «սառեցված հակամարտություն», ընդգծել է․ «Եթե մենք այս պահին կարգավորենք, ապա Հայաստանի ձեռքից կվերցնենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ ամենամեծ պատճառը։ Այդ պատճառով մենք տարածաշրջանում կարող ենք մնալ սառեցված պատերազմի հետ դեմ հանդիման։ Մենք դա չենք ուզում»,- ասել է Ֆիդանը։

Ֆիդանը, հիշեցնելով, որ երկու երկրները նախաստորագրել են պայմանագիրը Վաշինգտոնում, հայտնել է, որ պայմանագրում չի ներառվել երկու հարց՝ այսպես կոչված,«Զանգեզուրի միջանցքի» հարցը և Հայաստանի սահմանադրությանը վերաբերող որոշ հարցեր։ Նա հավելել է, որ երբ այս հարցերը լուծվեն և Ադրբեջանը ստորագրի վերջնական համաձայնագիրը, Թուրքիան կբացի իր սահմանային անցակետերը Հայաստանի հետ։

«Ադրբեջանն է, որ Հայաստանում տարածք է (ի նկատի ունի՝ Զանգեզուրի միջանցք) պահանջում։ Տարածքն էլ, որ իրար է կապում՝ Նախիջևանն ու Ադրբեջանն են։ Մենք այստեղ կողմերի համար հանդես ենք գալիս որպես դյուրացնող կողմ/ միջնորդ, իսկ Եվրոպայից եկող տարանցիկ երթուղու համար ամենամեծ ցամաքային հատվածը հենց մենք ենք կազմում, և մենք էլ դրա կարիքն ունենք։ Սովորաբար մեր առևտրի մեծ մասը, քանի որ այս պահին Զանգեզուրի միջանցքը բաց չէ, իրականացնում ենք Վրաստանի և Իրանի տարածքով՝ Կենտրոնական Ասիայով, Կովկասով և Ռուսաստանով։ Նաև օգտագործում ենք ծովային ուղիները՝ դեպի Ռուսաստանի նավահանգիստներ՝ Սև ծովով ու այլ ուղղություններով»,-ընդգծել է Ֆիդանը։

Ըստ թուրք արտգործնախարարի՝ պատերազմից առաջ դրանք Թուրքիան ավելի շատ էր օգտագործում։

Նա նաև հավելել է, որ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» այս պահին հատկապես Ադրբեջան–Հայաստան շրջանակում շարունակում է մնալ քննարկվող հարց։

Աղբյուր՝ Anadolu

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայի ռազմարդյունաբերական «ASELSAN» ընկերությունը 50 տարեկան է

19.11.2025

Այն հայտնի է ավելի քան 700 արտադրատեսակով, ազգային ռադիոկապի ստեղծմամբ և «Երկաթե գմբեթ» համակարգի մշակմամբ:

Թուրքիայում նորածին երեխային անվանել են ֆուտբոլային ակումբի անունով

19.11.2025

Fenerbahçe-ի անունով երեխային կոչելու լուրը արժանացել է թե քննադատության և թե գովասանքի:

Ավստալիայի վարչապետ. «Եթե մեր փոխարեն ընտրվի Թուրքիան, մենք վետո չենք դնի»

19.11.2025

2022-ին Ավստրալիան և Թուրքիան COP31-ը հյուրընկալելու հայտ էին ներկայացրել:

Next Post

Թուրքիայում քուրդ հայտնի գործիչը կարող է ազատ արձակվել շաբաթավերջին

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Ֆոտո

Մշակույթ

Թուրքիայում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին վերականգնվում է

12.11.2025

Ամենաշատ ընթերցվածները

Ռազմական

Ռուսաստանը հարվածել է Օդեսայում գտնվող թուրքական նավին

17.11.2025
Հանրային

Հաքան Ֆիդանը հայտնվել է Թուրքիայի նախագահի թեկնածուների շարքում

14.11.2025
Քաղաքական

Քուրթուլմուշ. «Հուսով եմ, որ մնայուն համաձայնագրի հաստատմամբ Կովկասը կհասնի խաղաղության»

18.11.2025
Մշակույթ

Թուրքիայում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին վերականգնվում է

12.11.2025

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2024
Tüm hakları saklıdır