Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 14-ին կմասնակցի Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում անցկացվող «Խաղաղություն Շարմ էլ-Շեյխում» գագաթնաժողովին, որի նպատակն է վերջնական տեսք տալ Գազայի հրադադարի համաձայնագրին։ Սպասվում է, որ Էրդողանը ելույթ կունենա միջոցառման շրջանակներում։
Եգիպտական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջոցառմանը կմասնակցեն ավելի քան 20 երկրի ղեկավարներ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Հորդանանի թագավոր Աբդուլլա II-ը, Բահրեյնի թագավոր Համեդ բին Իսա ալ-Խալիֆան, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, Պակիստանի վարչապետ Շահբազ Շերիֆը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և այլք։
Իրանյան աղբյուրները հայտնել են, որ Թեհրանը չի մասնակցելու գագաթնաժողովին, մինչդեռ Կատարից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Սաուդյան Արաբիայից և Ինդոնեզիայից սպասվում է ներկայացուցչական մասնակցություն։ Իսրայելը չի մասնակցելու հանդիպմանը, իսկ Պաղեստինի ղեկավարությունը դեռ չի հայտնել իր որոշման մասին։ Գագաթնաժողովին կմասնակցեն նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան։
Աղբյուր՝ TRT Haber