• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
9 Հոկտեմբեր 2025
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիայում կանանց սպանությունների աճը մտահոգիչ ցուցանիշների է հասել

11:04, 09 Հոկտեմբեր 2025
- Իրավական
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի խորհրդարանում քննարկվում է կանանց նկատմամբ բռնությունների և սպանությունների կտրուկ աճը։ Պատգամավոր Սևիլայ Չելենքը նկատել է տվել, որ «Ստամբուլյան կոնվենցիայից» Թուրքիայի դուրս գալուց հետո երկրում տղամարդկանց բռնի արարքներն ավելի են լեգիտիմացել, իսկ կանայք ավելի հաճախ են դառնում դաժան հանցագործությունների զոհ։

Չելենքը հղում է արել Bianet-ի տվյալներին՝ նշելով, որ միայն 2025 թվականի սեպտեմբերին տղամարդիկ սպանել են առնվազն 24 կին և 9 երեխա։ Վերջին հինգ տարվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2021-ին սպանվել է 131 կին, 2022-ին՝ 164, 2023-ին՝ 147, 2024-ին՝ 205, իսկ 2025-ին՝ արդեն 136 կին։

Պատգամավորը շեշտել է, որ այդ թվերը վկայում են կանանց կյանքի իրավունքը երաշխավորող արդյունավետ մեխանիզմների անհապաղ անհրաժեշտության մասին։ Ըստ նրա՝ տղամարդկանց կողմից կանանց սպանությունները ոչ միայն չեն նվազում, այլև գնալով աճում են՝ ընդգծելով պետական պատասխանատվության և օրենսդրական գործողությունների հրատապությունը։

Աղբյուր՝ t24

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայի և Բելառուսի գերագույն ընտրական խորհուրդների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

08.10.2025

Նախատեսվում է խորացնել համագործակցությունն ընտրական տեխնոլոգիաների կատարելագործման և ընտրական հանձնաժողովների աշխատակիցների վերապատրաստման գործում։

Թուրքիայում ձերբակալվել է իսրայելական գաղտնի ծառայության հետ համագործակցող անձը (Տեսանյութ)

03.10.2025

Չիչեքը նախկինում զբաղվել է բիզնեսով, սակայն ֆինանսական խնդիրներից հետո սկսել է մասնավոր դետեկտիվ գործունեություն։

Թուրքիայում բացի Ստամբուլի քաղաքապետից, կարող են ազատ արձակվել բազմաթիվ ընդդիմադիրներ և լրագրողներ

02.10.2025

Ստամբուլի քաղաքապետարանի դեմ մարտի 19-ին իրականացված գործողությունից հետո մի շարք ԺՀԿ-ական քաղաքապետեր և ավագանու անդամներ կալանավորվել էին։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI
No Result
View All Result
  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2024
Tüm hakları saklıdır