• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
28 Նոյեմբեր 2025
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիայում մեկնարկել է «Doğu Akdeniz-2025» զորավարժությունը

19:20, 24 Նոյեմբեր 2025
- Ռազմական, Քաղաքական
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայում մեկնարկել է «Doğu Akdeniz-2025» լայնածավալ զորավարժությունը։ Դրան մասնակցում են Թուրքիայի ռազմածովային ուժերին պատկանող 27 նավ, 4 սուզանավ, 18 ռազմաօդային միջոց, SAT և SAS (ստորջրյա հարձակման և պաշտպանության) հատուկ ջոկատներ, ափամերձ շրջանները պահպանող 4 նավ, ինչպես նաև ռազմաօդային ուժերին պատկանող 5 միավոր ուղղաթիռ և 44 միավոր F-16 կործանիչ։

Զորավարժությանը մասնակցում են նաև «Հյուսիսատլանտյան դաշինքի» (ՆԱՏՕ) մշտական դիտորդական խմբեր, ինչպես նաև 15 երկրից 83 մասնակից և դիտորդ։

Զորավարժության նպատակների մասին խոսել է ռազմածովային շտաբի մայոր Ալի Էրջյումենթ Օփչինը, Թուրքիայի հարավարևմետյան հատվածում գտնվող Մարմարիս քաղաքի Աքսազ շրջանի ռազմածովային բազայի «TCG Sancaktar» ֆրեգատում անցկացված բրիֆինգի ընթացքում։

Ըստ այդմ՝ զորավարժության նպատակն է ուժերի համատեղ գործելու ունակության բարձրացում, բազմազգ միջավայրում գործողությունների համակարգում, բազմաբնույթ պայմաններում սպառնալիքներին արձագանքելու կարողության զարգացում, բնական աղետների, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակների և հումանիտար օժանդակության սցենարներով արագ արձագանքման հմտությունների ուժեղացում։

Նրա խոսքով, Զորավարժության ընթացքում նախատեսվում են մարտական պատրաստության բարձրացման ուսուցումներ, թեստային սցենարներ, ցամաք և ծով նշանակետերի վրա առաջխաղացման, փրկարարական ինչպես նաև մի շարք այլ ցուցադրական գործողություններ։

Ալի Օփչինի խոսքով՝ «Doğu Akdeniz-2025»-ը ցույց է տալիս Թուրքիայի ռազմածովային ուժերի միջազգային համագործակցության հնարավորությունները և բազմազգ գործողություններին հարմարվելու ունակությունը։ Բրիֆինգին մասնակցել են օտարերկրյա և թուրք բարձրաստիճան հրամանատարներ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի ծովային մշտական ստորաբաժանումների ղեկավարները։

Աղբյուր՝ Haberkibris

Ենթաբաժնի վերջին լուրերը

Անկարայում Հռոմի պապը հանդիպել է Էրդողանի հետ

27.11.2025

Առաջին օտարերկրյա այցն Անկարա իրականացրած Հռոմի պապին Թուրքիայի նախագահականում պաշտոնական արարողությամբ դիմավորել է անձամբ Էրդողանը։

Թուրքիան շարունակելու է պաշտպանել կիպրոսցի թուրքերի իրավունքները

27.11.2025

Թուրքիայի արտգործնախարարությունը քննադատել է Կիպրոսի և Լիբանանի միջև «Բացառիկ տնտեսական գոտի» սահմանելու մասին կնքված համաձայնագիրը։

Ֆիդանը մեկնում է Գերմանիա․ օրակարգում են ԵՄ-Թուրքիա հարաբերությունները

27.11.2025

Թուրքիայի արտգործնախարարը մեկնելու է նոյեմբերի 28-ին։ Նախատեսվում են պաշտոնական և ոչ պաշտոնական շփումներ։

Next Post

Թուրքիայի և Հարավային Կորեայի միջև 3 համաձայնագիր է ստորագրվել

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Ֆոտո

Ֆոտո

Թուրքիայում հայկական եկեղեցու վերանորոգման համար տրամադրվել է 1.4 մլն դոլար

25.11.2025

Ամենաշատ ընթերցվածները

Ռեգիոն

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայի համար ռազմավարական երազանք է

25.11.2025
Ֆոտո

Թուրքիայում հայկական եկեղեցու վերանորոգման համար տրամադրվել է 1.4 մլն դոլար

25.11.2025
Հանրային

Մաշալյանն Էրդողանի հրավերով մեկնում է Անկարա

27.11.2025
Իրավական

ՄԻԵԴ-ը Թուրքիային մեղավոր է ճանաչել՝ խոշտանգումների արգելքը խախտելու համար

26.11.2025

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2024
Tüm hakları saklıdır