Հնդկական լրատվամիջոցները հետաքրքրություն են ցուցաբերել Թուրքիայի կողմից Ռուսաստանից ձեռք բերած, սակայն մինչ այժմ չօգտագործված S-400 հակաօդային պաշտպանական համակարգերի նկատմամբ։
Հնդկական մամուլը գրում է, որ եթե Թուրքիան, որպես ՆԱՏՕ անդամ, հրաժարվի համակարգերից և վերադարձնի դրանք Ռուսաստանին, ապա հնարավոր է՝ S-400-երը վաճառվեն Հնդկաստանին։
Աղբյուրի համաձայն՝ Ռուսաստանից 5 մլրդ դոլար արժողությամբ 5 միավոր S-400 գնելու պայմանագրի շրջանակում Հնդկաստանին առաքվել է միայն 3-ը, իսկ մնացած 2-ի մատակարարումը հետաձգվել է ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով:
Հիշեցնենք, որ նախկինում լուրեր էին տարածվել, թե ՌԴ-ն պատրաստվում է Թուրքիայի կողմից չօտագործվող S-400-ները վերադարձնել, իսկ ավելի ուշ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հերքել էր պնդումները, թե Մոսկվան հետաքրքրվել է դրանցով:
Աղբյուր` Sozcu