Էրբիլում Անկարայի գլխավոր հյուպատոս Էրման Թոփչուն Թուրքիայի Հանրապետության օրվա առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ անդրադարձել է Իրաքյան Քուրդիստան-Թուրքիա հարաբերություններին՝ դրանք որակելով կատարյալ:
«Ապագան փայլուն է, միասին աշխատելու շատ ոլորտներ ունենք: Մենք շատ ուժեղ ենք անվտանգության, քաղաքականության և տնտեսության ոլորտներում: Ես հավատում եմ, որ մենք շատ ավելի ջանք պետք է գործադրենք մեր միջև եղած հումանիտար հարաբերությունների զարգացման համար»,- հավելել է Թոփչուն:
Բացի այդ վերջինս նշել է, որ, ըստ իրենց կանխատեսումների, Իրաքի հետ ունեցած Թուրքիայի առևտրաշրջանառությունը հասնելու է 20 մլրդ դոլարի, որից միայն 1/3-րդը կազմելու է Իրաքյան Քուրդիստանի հետ իրականացրած առևտրի ծավալը:
Թոփչուի խոսքով՝ արդեն շուրջ 30 տարի է, ինչ թուրք գործարարներն Իրաքյան Քուրդիստանում ներդրումներ են անում և նրանք այդ տարածաշրջանի զարգացման ու հաջողության կարևոր մասն են կազմում:
Աղբյուր՝ Rudaw
Թուրքիայում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին վերականգնվում է
Դիարբեքիրի նահանգապետն անձամբ է մեկնել է Սուր շրջանի Ալիփաշա թաղամաս՝ տեղում աշխատանքներին ծանոթանալու համար:









