Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյունգին, ինչպես նաև երկու երկրների պատվիրակությունների միջև կայացած հանդիպումներից հետո մի շարք փաստաթղթեր են ստորագրվել։
Մասնավորապես Թուրքիայի նախագահականում ունեցած շփումներից հետո Էրդողանի և Մյունգի գլխավորությամբ երկու երկրների միջև 3 համաձայնագիր է ստորագրվել։ Դրանք վերաբերում են կորեական պատերազմի հիշատակման գործում համագործակցությանը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի և ենթակառուցվածքների ու քաղաքների զարգացման ոլորտներում փոխգործակցությանը։
Հիշեցնենք, որ Հարավային Կորեայի նախագահը պաշտոնական այցով Թուրքիա էր գնացել նոյեմբերի 24-ին։
Աղբյուր՝ Anadolu Ajansı









