Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարրաքը Սանտա Մոնիկա նահանգում գտնվող Միլքենի համալսարանում քննադատել է «Հյուսիսատլանտյան դաշինքի» (ՆԱՏՕ) անդամ երկրներին Թուրքիայի հանդեպ ցուցաբերած վերաբերմունքի համար: Այս համատեքստում Բարրաքն ընդգծել է, որ վերջիններս չեն կարողանում գիտակցել Թուրքիայի ռազմավարական կարևորությունը:
Դեսպանը նաև, ուշադրություն հրավիրելով այն բանի վրա, որ Թուրքիան ՆԱՏՕ-ում երկրորդ ամենամեծ բանակ ունեցող երկիրն է, նշել է, որ հակառակ այդ ամենի՝ Եվրոպան խուսափում է Թուրքիային տրամադրել ամենազարգացած և ժամանակակից ռազմական համակարգերը:
«Այս իրավիճակը ստեղծում է բացահայտ ռազմավարական հակասություն»,- հավելել է դեսպանը։
Բացի այդ, Անկարայում ԱՄՆ դեսպանը խոսել է այն ակնկալիքներից, որոնց համաձայն՝ Թուրքիան պետք է պաշտպանի Եվրոպան և միաժամանակ ընդգծել դրանում եղած նույն հակասությունը. «Եվրոպան ասում է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և որ նրանք պետք է կարողանան պաշտպանվել։ Սակայն Եվրոպան, վախենալով Ռուսաստանում կատարվողից, չի ցանկանում, որ Թուրքիան ունենա ամենաժամանակակից և լավագույն զենքերը։ Սա խելագարություն է»:
Աղբյուր՝ Hürriyet
Թուրքիան սուզանավային նավատորմի հզորությամբ աշխարհում 8-րդն է
Աշխարհի 3 ամենահզոր սուզանավային նավատորմ ունեցող երկրներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը։










