Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է առաջիկա օրերին մեկնել Լեռնայի Ղարաբաղ։ Աղբյուրի համաձայն՝ Էրդողանի մեկնումը կլինի մեկօրյա այցով հուլիսի 4-ին։
Նախատեսված է, որ Թուրքիայի ղեկավարին տեղափոխող օդանավը պիտի վայրէջք կատարի Ֆիզուլիի (պատմ.՝ Վարանդա) միջազգային օդանավակայանում։
Էրդողանը պիտի մասնակցի «Տնտեսական համագործակցության կազմակերպության» (ECO) անդամ երկրների 17-րդ գագաթնաժողովին։ Այն կազմակերպվելու է հուլիսի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։
Աղբյուր` oxu.az/tr










