Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Լիբիայի նախագահական խորհրդի նախագահ Մուհամեդ Էլ Մենֆիի հետ:
Հանդիպումը կայացել է ԱՄՆ Նյու Յորք քաղաքում գտնվող «Թուրքական տանը» (Türkevi):
Ներկա են գտնվել նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, նախագահականի հանրային կապերի վարչության նախագահ Բուրհանեթթին Դուրանը և ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ահմեդ Յըլդըզը:
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հայտարարության համաձայն՝ օրակարգում են եղել երկու երկրների միջև առկա հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր:
Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան ձգտում է Լիբիայում տևական կայունության, անվտանգության և երկրի միասնության հաստատմանը և շեշտել, որ դա ապահովելու համար շարունակելու են աջակցել Լիբիային:
Բացի այդ վերջինս նաև նշել է, որ Մերձավոր Արևելքում Թուրքիայի և Լիբիայի իրավունքներն ու շահերը պաշտպանելու, ինչպես նաև համագործակցությունն ընդլայնելու համար շարունակելու են ավելի շատ ջանքեր գործադրել:
Աղբյուր՝ TRT haber









